Ժնեւի խորհրդաժողովում քննարկվելու են սիրիացի փախստականների խնդրի լուծման ուղիները
INTERNATIONAL NEWSԺնեւի բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողովի մասնակիցները մարտի 30-ին քննարկելու են սիրիացի փախստականների խնդրի լուծման ուղիները, որոնք լքել են իրենց տները վեցերորդ տարին շարունակվող հակամարտության հետեւանքով: Համաժողովի հանգուցային խնդիրներից մեկը իրենց հայրենիքի հարեւան պետություններում ժամանակավոր ապաստան գտածների հարաբնակեցման համար հնարավորությունների քննարկումն է:
Համաժողովին կմասնակցեն 92 երկրների, վեց միջազգային եւ 24 ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի 14 գործակալությունների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին մասնակցելու է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունում, խորհրդաժողովը հումանիտար օգնության կարիք ունեցող սիրիացիների աջակցությանը նվիրված 2016 թվականի հանգուցային իրադարձություններից մեկն է: Խոսքը վերաբերում է Սիրիայի ներսում 13,5 մլն եւ հարեւան երկրներում 4,8 մլն մարդկանց օգնելուն, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների աջակցմանը, որոնք ծանր բեռ են կրում փախստականների ընդունման կապակցությամբ:



