Առեւանգված ինքնաթիռի ուղեկցորդուհին Է Սեյֆ ադ Դին Մուստաֆային համոզել՝ հանձնվել իշխանություններին
INTERNATIONAL NEWSԿիպրոսում եգիպտական ինքնաթիռի առեւանգման պատմության բարեհաջող վախճանը հնարավոր Է դարձել առաջին հերթին հանրանավի անձնակազմի եւ, մասնավորապես, ինքնաթիռի ավագ ուղեկցորդուհի Յասին Սաբալի գրագետ գործողությունների շնորհիվ: Նա բանակցություններ Է վարել EgyptAir ավիաընկերության A320 հանրանավն առեւանգողի հետ, հանրանավ, որն զավթվել Էր մարտի 29-ի առավոտյան եւ վայրԷջք կատարել Լառնակայում (Կիպրոս): Այս մասին Կահիրեի օդանավակայանում պատմել են ուղեւորները Կիպրոսից վերադառնալուց հետո:
Հենց ուղեկցորդուհին Է համոզել առեւանգիչ Սեյֆ ադ Դին Մուստաֆային բաց թողնել ուղեւորների մեծ մասին, առաջին հերթին կանանց ու երեխաներին, եւ կամավոր հանձնվել իշանություններին: Ինչպես Եգիպտոսի զանգվածային լրատվամիջոցներին պատմել Է հերոսուհին ինքը, հանցագործն «սպառնացել Է գործի դնել պայթանյութը, եթե ինքնաթիռը մոտենա Կահիերին»:
Ինչպես հայտնել են Եգիպտոսի ՆԳ նախարարությունում, Սեյֆ ադ Դին Մուսաֆան հարուստ քրեական անցյալ եւ դատվածություն ունի: Ծնունդով Հելուանի նահանգից 58-ամյա եգիպտացին բազմիցս խնդիրներ Է ունեցել օրենքի հետ:
Նրա նկատմամբ հարուցվել Է մի քանի քերական գործ՝ կապված գողությունների, խարդախության, փաստաթղթերի կեղծման եւ թմրադեղերի հետ: Նրա գործունեության դրվագներից մեկը կապված Է կեղծ ֆիրմայի ստեղծման հետ, որով նա քողարկվել Է հանցագործություններ կատարելու համար: Ալեքսանդրիայում Բեյրութի համալսարանի մասնաճյուղի իրավունքի ֆակուլտետի շրջանավարտ Սեյֆ ադ Դին Մուստաֆան վատ չի գլուխ հանել իրավաբանությունից: Որոշ տվյալներով՝ նա հոգեկան խանգարում ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



