Իտալիայում հրանյութերի գործարանում պայթյուններ են որոտացել. կան զոհեր
INTERNATIONAL NEWSՀարավիտալիական Ապուլիա շրջանի Մոդունյո քաղաքի հրանյութերի Bruscella գործարանի տարածքում պայթյուն է որոտացել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, TG-24 տեղեկատվական հեռուստաալիքը հաղորդել է, որ զոհվել է չորս աշխատող, և ևս երեքը վնասվածքներ են ստացել:
Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Արդյունքում սկսվել է ուժեղ հրդեհ, որից հետո որոտացել է ևս մի քանի պայթյուն: Պատահարի վայր են ժամանել հրշեջները, ժանդարմներն ու փրկարարները:
Մոդունյոյի քաղաքապետարանի տվյալներով՝ գործարանում սովորաբար 10 մարդ է աշխատում: Այս պահին ընթանում են ևս երեք աշխատողների որոնման աշխատանքներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



