Աշխարհի ամենաթանկ երկրները հանգստի համար
LIFESlaq.am-ը գրում է.
Վիճակագրական տվյալների Office for National Statistics (ONS) բրիտանական ազգային ինստիտուտը կազմել է սեզոնի ամենաթանկարժեք զբոսաշրջային ուղղությունների վարկանշային ցուցակը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Փորձագետները հաշվել են՝ որքան կարժենա զբոսաշրջիկների շրջանում տարածված երկրներում մեկ օրը: Նրանք եզրակացրել են, որ 2015 թ. ամռանը հանգստի համար ամենաթանկարժեք երկիրը կարիբյան Բարբադոսն է: Զբոսաշրջիկներն այնտեղ պետք է օրական ծախսեն մոտ 168 դոլար:
Երկրորդ տեղում ԱՄԷ-ն է (156 դոլար): Երրորդ տեղը բաժանել են Չեխիան և Ավստրիան: Այնտեղ մնալու մեկ օրը զբոսաշրջիկների համար կարժենա 142 դոլար: Հաջորդը Շվեյցարիան է (140 դոլար) և Բելգիան (136 դոլար):
ԱՄՆ և Լյուքսեմբուրգ այցելած զբոսաշրջիկներն օրական 134 դոլար կծախսեն: Վարկանշային ցուցակում 9-րդը Նիդերլանդներն է (125 դոլար), 10-րդը՝ Հոնկոնգը (120 դոլար):
Մասնագետները հաշվի են առել հյուրանոցում մնալու արժեքը և այլ բնորոշ ծախսեր:



