ՄԱԿ-ը ձգտում Է նոր աշխատատեղեր ստեղծել սիրիացի փոխստականների համար
INTERNATIONAL NEWSՄիավորված ազգերի կազմակերպությունն աշխատում Է սիրիացի փախստականների համար նոր աշխատատեղեր ստեղծելու եւ սիրիացի երեխաներին դպրոցներ վերադարձնելու համար: Մարտի 30-ին այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սիրիացի փախստականների օգնությանը նվիրված խորհրդաժողովի բացմանը: Նա նշել Է, որ փախստականների հիմնախնդրի լուծման մոտեցումը «խարսխվում Է երեք լայն սկզբունքների վրա»:
«Առաջին հերթին մենք պետք Է սիրիացիներին տանք լավագույն ապագայի հույս, նրանց տանք միջոցներ, որպեսի նրանք կարողանան դասավորել իրենց կյանքը,- նշել Է նա:- Մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք այն նախաձեռնությունների վրա, որոնք պետք Է հանգեցնեն նոր աշխատատեղերի ստեղծման եւ դպրոցներ սիրիացի երեխաների վերադարձման»:
Բացի դրանից, ինչպես նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, անհրաժեշտ Է ավելացնել Սիրիայի սահմաններից դուրս այն համայնքների ֆինանսական եւ քաղաքական օժանդակումը,որոնք ընդունում են փախստականներին:
«Եվ երրորդ, մենք պետք Է կրենք ընդհանուր պատասխանատվություն, այդ թվում՝ ավելի մեծ թվով երկրներում փախստականների համար իրավաբանական ուղիների ընդյալնման միջոցով»,- ընդգծել Է նա:
ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ Սիրիայում հակամարտության հինգ տարվա ընթացքում ներքին տեղահանված անձ Է դարձել 6.6 միլիոն մարդ: Սիրիայի հարեւան երկրներում ապաստան Է գտել շուրջ 4,8 միլիոն սիրիացի, հարյուր հազարավորներ սիրիացիներ ուղեւորվել են Եվրոպա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



