Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Որդիս անընդհատ խոսում է հայրիկ և քույր կամ եղբայր ունենալու մասին. Լիլիթ Կարապետյանի անկեղծ զրույցը սիրելիի և որդու մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Առաջին անհաջող փորձից երկար տարիներ հետո երգչուհի Լիլիթ Կարապետյանը մտածում է կրկին ամուսնանալու մասին, մտածում է, բայց դեռ չի շտապում: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին անկեղծորեն պատմել է սիրելիի եւ իր երկրորդ ամուսնության վերաբերյալ որդու՝ Կարենի, դիրքորոշման մասին:

«Առաջին անհաջող փորձից հետո ինձ համար դժվար էր մոտ թողնել եւս մեկ տղամարդու, բայց նա կարողացավ հասնել նրան, որ որոշոցի եւս մեկ անգամ փորձել: Միաժամանակ պետք է նշեմ, որ այո, ես հիասթափություն ունեցել եմ, բայց առաջին անհաջող փորձից հետո երբեք չեմ մտածել, որ այլեւս ոչ մի տղամարդու չեմ վստահելու. մարդիկ տարբեր են եւ պետք չէ մեկ-երկուսի պատճառով վատ տրամադրվել մյուսների հանդեպ: Բնականաբար, երբ դժվարությունների ու հիասթափությունների ես հանդիպում, հոգեբանորեն որոշակի փոփոխությունների ես ենթարկվում, թերեւս դա էլ պատճառ դարձավ, որ հաջորդ ընտրությունը կատարելու համար ինձնից տարիներ պահանջվեց: Այսօր ես միայնակ չեմ, թողել եմ, որ կողքիս տղամարդ լինի, միայն թե նրա մասին դեռեւս չեմ ուզում շատ խոսել, նա իմ անձնականն է, միայն իմը»,- պատմեց 90-ականների սեքս-սիմվոլը:

Լիլիթ Կարապետյանը դեռ չգիտի՝ նոր հարաբերությունները ամուսնությամբ կավարտվեն, թե ոչ, նրա խոսքերով՝ դա թողել է Աստծո կամեցողությանը:

Մեր նկատառմանը, թե երգչուհին խոսե՞լ է արդյոք որդու հետ հնարավոր ամուսնության մասին, Լիլիթը անկեղծորեն պատմեց, որ որդին դեռեւս տեղյակ չէ մայրիկի սիրելիի մասին, բայց եւ նման խորհուրդ մայրիկին բազմիցս է հղել.

«Գիտեք, Կարենս շատ խելացի երեխա է, նա իր տարեկիցներից ավելի շատ է հասկանում ու մտնում դրությանդ մեջ: Մի անհավատալի պատմություն պատմեմ, երբ Կարենս դեռ չէր ծնվել, ինձ բժիշկներն ասել էին, որ նա պետք է ծնվի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին, բայց ես անընդհատ խոսում էի նրա հետ, շոյում էի փորս ու ասում՝ «Կար ուզում եմ հունիսի 1-ին ծնվես», ու պատկերացրեք հենց այդպես էլ եղավ՝ նախատեսվածից մեկ ամիս շուտ լույս աշխարհ եկավ որդիս: Նույն կերպ ողջ հղիության ընթացքում խոսում էի տղայիս հետ՝ ասելով. «Կար, դու պետք է շատ բարի լինես, դու պետք է շատ սիրես մարդկանց, պետք է պիտանի լինես», ու այսօր, երբ որդիս յոթ տարեկան էլ չկա, զգում եմ, թե ինչքան մեծ ուժ ունեմ կողքիս՝ ի դեմս նրա: Երկու տարի է, ինչ որդիս անընդհատ խոսում է հայրիկ եւ քույր կամ եղբայր ունենալու մասին: Հետաքրքրականն այն է, որ իր այդ ցանկություններն արտահայտելիս՝ շեշտում է, որ ուզում է անձամբ պահել իր փոքրիկ եղբորը»,- նշեց Լիլիթն ու ավելացրեց, որ որդուն կպատմի նոր հարաբերությունների մասին, երբ վստահ լինի ու այդ հարաբերություններում օրինականացում տեսնի:

Հետաքրքրվելով, թե անձամբ ցանկանո՞ւմ է կրկին մայրանալ՝ Լիլիթը նկատեց.

«Դեռեւս չեմ մտածում այդ ուղղութայմբ, քանի որ ողջ ուժերս կենտրոնացած են Կարենիս եւ աշխատանքի վրա: Իհարկե, շատ ուրախ կլինեմ, որ եւս մեկ երախա ունենամ, քանի որ երեխաներ շատ եմ սիրում, բայց եթե Աստված կամենա, որ իմ կյանքում միայն Կարենը լինի, ես կենթրակվեմ իրեն, ուրեմն ի սկզբանե կանխորոշված էր, որ ես էլ եմ դասվում այն ծնողների շարքին, ովքեր մեկ երեխա ունեն: Այս հարցը միայն Աստծո ձեռքերում է, կրկին ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի»:

Այն, որ Լիլիթ Կարպետյանի որդին դեմ չի լինի մայրիկի ամուսնությանը, դա հաստատ է, բայց մեր նկատառմանը, թե վախ չունի՞ արդյոք, որ օտար տղամարդն իր որդուն չի կարողանա վերաբերվել հարազատի նման, այ սա Լիլիթի ցավոտ կողմն է.

«Հենց այս խնդրից ելնելով՝ ինքս լուրջ քայլեր չեմ ձեռնարկի այնքան ժամանակ, մինչեւ դրանում վստահ չլինեմ: Ես չգիտեմ կկայացնեմ արդյոք այդ  ընտությունը  եւ կամուսնանամ, թե ոչ, բայց եթե օրերից մի օր նման որոշում կայացնեմ, առաջին հերթին պետք է համոզված լինեմ նրա՝ ոչ թե ինձ, այլ որդուս սիրելու հարցում, պետք է համոզված լինեմ, որ տվյալ մարդը որդուս ընուդունում է հարազատի, սեփականի նման. թող ես սիրելիիս երկրորդ, երրորդ պլանում լինեմ, բայց առաջին տեղում պետք է որդիս սիրված եւ ընդունված լինի»,- նշեց նա:

Ի դեպ Լիլիթ Կարապետյանի ընկերը Հայաստանից չէ ու երգչուհին դեռեւս չգիտի ամուսնության դեպքում կշարունակի Հայաստանում ապրել, թե ոչ.

«Նա Հայաստանում չի ապրում, բայց կարծում եմ հետագայում ապրելու հետ կապված խնդիրներ չեն լինի, այդ հարցն էլ կթողնեմ Կարենիս որոշմանը, ինչպես ինքը կկամենա. Միշտ ասում եմ՝ մեր տան տղամարդը Կարենն է, որոշումներն ինքն է կայացնում, ես ու մայրս էլ ենթարկվում ենք»,- հավելեց երգչուհին:

Առաջարկելով Լիլիթ Կարապետյանին իր խորհուրդը հղել բոլոր այն կանանց, ովքեր առաջին անհաջող փորձից հետո որոշել են մոռանալ անձնական կյանքի մասին՝ երգչուհին շեշտեց.

«Գիտեք, կարծում եմ, ամեն մեկն ունի իր կյանքն ու իր պատմությունը, եւ ամեն մեկն ունի իր որոշումը: Ես որոշեցի այս քայլին դիմել ու եթե ես սխալվեմ, ուրեմն ես կտուժեմ, եթե չսխալվեմ, ուրեմն կրկին շահողը ես կլինեմ: Այսինքն՝ ոչ մեկին չեմ մեղադրի որոշմանս համար: Միայն խորհուրդ կտամ բոլորին, որ չապրեն շրջապատի համար, քանի որ շատ կանայք նման քայլի չեն գնում՝ մտածելով, թե կողքից ինչ կասեն: Ես ոչ կողմ եմ նրան, որ կինը գլուխը կորցրած հերթով փոխում է ընկերներին՝ փորձելով գտնել իր տղամարդուն, ոչ կողմ եմ, երբ մարդու անձնականը չի ստացվում ու նա այդպես էլ երկրորդ անգամ չի փորձում, այսինքն՝ ես ընտրում եմ ոսկե միջինը. Եթե թեկուզ խորը հիասթափություն ես ապրել, պետք է կրկին փորձել երջանիկ լինել, ինձնից դա պահանջվեց մի քանի տարի, ես էլ եմ շատ բծախնդիր, դժվար եմ նոր մարդ ընդունում իմ կյանք, քանի որ նվիրվող եմ ու հետո հիասթափությունը շատ խորն ու ցավոտ է լինում: Խորհուրդ կտամ կանանց լավ մտածել նման քայլից առաջ, բայց այնքան էլ երկար չէ, որ կյանքն անցնի»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference