Փարիզի հյուսիսում ոստիկանությունն ապամոնտաժել Է փախստականների ճամբարը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ոստիկանությունը Փարիզի 19-րդ օկրուգում քանդել Է փախստականների ճամբարը: Այդ մասին մարտի 30-ին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Ճամբարում ապրում Էին մի քանի հարյուր միգրանտներ, առավելապես, Սուդանից, Էրիթրեայից եւ Աֆղանստանից:
Նշվում Է, որ գործողությունն սկսվել Է տեղական ժամանակով առավոտյան ժամը վեցին:
Միգրանտները Փարիզի հյուսիսում վրաններում Էին ապրում վերջին երեք շաբաթվա ընթացքում: Նրանց թվում եղել են կանայք եւ երեխաներ: Այժմ նրանք պետք Է վերաբնակվեն Ֆրանսիայի իշխանությունների կողմից պատրաստված՝ միգրանտների ժամանակավոր տեղավորման հատուկ կենտրոններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



