Վերջին ժամերին գրեթե 3 հազար միգրանտներ են փրկվել Սիցիլիական նեղուցում
INTERNATIONAL NEWSՎերջին ժամերին շուրջ 2,8 հազար միգրանտներ են փրկվել Սիցիլիական նեղուցում, որն Իտալիան անջատում Է Հյուսիսային Աֆրիկայից: Այս մասին հայտնել Է ԱՆՍԱ գործակալությունը:
Առանձին գործողությունների մասնակցող նավերից մի քանիսն արդեն միգրանտներին հասցրել են Իտալիայի հարավային նավահանգիստներ:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տարեսկզբից ծովով Ապենիններ Է ժամանել 16 հազար մարդ, առավելապես Աֆրիկայի երկրներից: Առաջին երեք ամիսներին միգրացիոն հոսքը 2015 թվականի նույն ժամանակմիջոցի համեմատությամբ մեծացել Է 58 տոկոսով: Մինչ այս պահն Իտալիայում ընդունել են 108 հազար միգրանտների, այդ թվում՝ 10 հազար դեռահաս անձանց, նշված Է ներքգործնախարարության ամփոփագրում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



