Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է. Լավրով
INTERNATIONAL NEWSՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող ճգնաժամը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով՝ Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա: Այս մասին տեղեկացնում ՌԻԱ «Նովոստին»:
«Այսօր, իսկապես, կա խաղաղ կարգավորման իրական հնարավորություն՝ հիմնված Մինսկի համաձայնագրերի վրա»,- ասել է Լավրովը:
«Առանցքային պայմանն Ուկրաինայի իշխանությունների և Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղղակի, կայուն երկխոսության հաստատումն է», - հավելել է նա:
Ավելի վաղ, Լավրովը նշել է, որ հոռետես վերաբերմունք ունի Ուկրաինայի՝ մինսկյան համաձայնագրերն իրականացնելու հնարավորությանը:
1
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address



