Yerevan, 08.October.2026,
00
:
00
BREAKING


«Ամուսնուս սպանեցին, երբ տղաս տասն օրական էր». Ալինա Մարտիրոսյանը պատմում է ամուսնու սպանության մասին

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը թեև բավականին երիտասարդ է, 17-ամյա որդի ունի։ Ալինան վաղ տարիքում է ամուսնացել՝ 17 տարեկանում ամուսնացել է, 19-ում՝ մայր դարձել ու կորցրել ամուսնուն։ Դերասանուհին BlogNews-ի հետ անկեղծ զրույց է ունեցել և պատմել ամուսնու սպանության, միայնակ մայր լինելու բարդությունների մասին։

  

- Ալինա, տղադ դեռահասության ամենաբարդ փուլում է։ Քեզ համար բա՞րդ է դեռահաս տղայի մայր լինելը, առավել ևս, որ ամուսին չունես։ Ի՞նչ հարաբերություններ ունեք որդուդ հետ։

- Ես ի սկզբանե խիստ չեմ եղել Էմանուելի հանդեպ, որովհետև գիտակցել եմ, որ հայր չունի, իմ խնամակալության տակ է։ Փորձել եմ այնպես անել, որ Էմանուելը չզգա հոր բացակայությունը։ Իհարկե, եղբայրս ամեն բան արել է, որպեսզի նա չզգա այդ բացը։ Իրենց տարիքային տարբերությունը տասը տարի է, կարծես եղբայրներ լինեն։ Հիմա տղաս ԱՄՆ-ում է՝ եղբորս մոտ։ Նա այնպես է անում, որ ոչնչի կարիք չունենա։

Էմանուելը շատ լուրջ երեխա էր. փոքր տարիքից սիրել է իր կողմից ինչ-որ նվեր անել, անակնկալ մատուցել ինձ, ուրախացնել։ Օրինակ՝ կարող է դպրոցից տուն գար ու կապույտ վարդ բերեր նվեր։

Նաև՝ շատ զուսպ երեխա էր. մինչև երրորդ դասարան, երբ ընդունվեց պարարվեստի ուսումնարան, սովորում էր Պուշկինի դպրոցում։ Մի անգամ դասղեկն ասել էր, որ պետք  է պատմեն իրենց հայրիկների մասին, Էմանուելը դաղեկին կանչել էր դուրս ու ասել՝ ինչո՞ւ եք ինձ ցավ պատճառում, իմ պապան մահացած է, ես չեմ կարող պատմել իր մասին։

Ես, առաջին հերթին, որդուս ընկերն եմ, որպեսզի նա չխուսափի ինձ հետ խոսելուց։ Նա միշտ կիսվում է ինձ հետ, ես էլ՝ իր, երբ ինձ մոտ հարց է առաջանում, իրեն եմ դիմում։ Նա իմ առաջին քննադատն է։

-Տղաները, սովորաբար, խանդոտ են լինում մայրիկների հանդեպ, հատկապես, երբ տանը հայր չի լինում։

-Ինքը որոշ առումներով խանդոտ է, որոշ առումներով՝ հասկացող: Գիտի, որ մաման պետք է աշխատի։ Ճիշտ է, եղել են որոշակի բարդություններ, բայց հաղթահարել ենք՝ հասկանալով, որ այս ասպարեզում եմ աշխատում։

-Շոուբիզնեսային ոլորտում մարդիկ շրջապատն ավելի ազատ է, բացի այդ, պարբերաբար անձնականիդ վերաբերյալ հրապարակումներ են լինում։ Խնդիրներ չե՞ն առաջանում որդուդ հետ։

-Իհարկե, լինում են։ Եղել են դեպքեր, որոնք շատ ծանր է տարել, բայց չեմ ուզում խոսել այդ թեմայով, հազիվ ենք հաղթահարել։ Իսկ մեր հարաբերություններում լուրջ բարդություններ, որպես այդպիսին, չենք ունեցել։ Միշտ հասկանում ենք իրար, կան  դեպքեր, երբ Էմանուելն ասում է՝ չեմ ուոզւմ էսպես լինի և չի լինելու, ու ես ընդունում եմ իր ասածը։

-Անձնական կյանքդ դասավորելու վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի։

-Նա շատ է ցանկանում, որ ես ամուսին ունենամ՝ հենարան, նորմալ ընտանիք։ Եթե նա տեսած լիներ իր հորը, մենք ամուսնալուծված լինեինք, գուցե դեմ լիներ, սակայն ի սկզբանե չի տեսել հայրական ջերմություն և այլ դիրքորոշում ունի։

-Ամուսինդ էլ չի՞  հասցրել տեսնել ձեր որդուն։

-Ամուսինս որդուս միայն էխոյի ապարատով է տեսել։ Երբ հղի էի, ամուսնուս հետ Մոսկվայում էինք ապրում, գնացինք էխոյի, իմացավ, որ տղա է ունենալու։ Երկուսով որոշեցինք, որ անունը պետք է լինի Էմանուել, որը նշանակում է՝ Աստված մեզ հետ է։ Հետո եկա Հայաստան, հղիությանս վերջին 2 ամիսներին նրանից ոչ մի լուր չունեի, կորել էր, երեխան ծնվեց, տասն օր անց իմացանք, որ իրեն սպանել են։

- 19 տարեկան աղջկա համար ի՞նչ է նշանակում մայր դառնալ, միաժամանակ՝ կորցնել ամուսնուն։

-Շատ ծանր ապրումներ եմ ունեցել. դա դաժան, դժոխային ճանապարհ է, երբ չգիտես՝ ուր ես գնալու, ինչ է քեզ սպասվում, էլ ինչ դաժանություններ կարող են լինել։ Որևէ կնոջ, անգամ՝ թշնամուս չեմ ցանկանա նման բանի միջով անցնել։ Դա շատ դաժան բան է։ Ես 17 տարեկանում եմ ամուսնացել, 18–ամյակս Մոսկվայում է լրացել, երբ արդեն ամուսացած էինք։ Նա ինձանից 16 տարի մեծ էր ու ինձ վերաբերում էր որպես երեխայի։ Մենք սիրով զույգ ենք եղել։

Ես մեծացա այն ժամանակ, երբ հասկացա, որ այս աշխարհում լրիվ մենակ եմ՝ նորածին երեխան ձեռքիս։ Այդ ժամանակ մենակ Աստված է օգնում քեզ։

-Այդ փուլում ո՞վ էր կողքիդ։

-Մայս և եղբայրս։

-Իր ընտանիքի կողմից օժանդակություն չի՞ եղել։

-Չէ, որովհետև նա տարիքով շատ մեծ էր, հարազատներ չուներ... իր ընտանիքին անդրադառնալ չեմ ուզում։

- Քեզ համար կրկնակի բարդ է եղել. նախ՝ ինքդ պետք է դուրս գայիր սթրեսից, երկրորդ երեխայիդ համար այնպիսի պայմաններ ստեղծեիր, որ ճնշված չմեծանա։ Ինչպե՞ս հաղթահարեցիր այդ ամենը։

-Ոչ մի կնոջ չեմ ցանականա միայնակ մեծացնել երեխային, որովհետև դա, իսկապես, դաժան տառապանք է։ Դու դառնում ես ընտանիքի տղամարդը։ Կան շատ դաժան մարդիկ, ովքեր չեն կարողանում հասկանալ աղջկա ցավը։ Ամեն դեպքում, ես  գիտեմ, որ ով ինչ ցանում է, այն էլ հնձում է. քամի ցանողը փոթորիկ է հնձում։ Ինձ համար բարդ էր, սակայն հաղթահարեցի ամեն բան։

Քանի որ ինձ մոտ հոգևորը միշտ առաջին տեղում է եղել, որևէ մեկի դեմ չեմ չարացել ու չեմ չարանում։ Կարծում եմ՝ նախանձ, չար չլինելը Աստծո շնորհն է։ Ինչքան մարդը դժվար ճանապարհ է անցնում, այդքան կոփվում է, ճանաչում է կյանքը և չի կարող վատություն անել որևէ մեկին, չէ՞ որ ինքն անցել է այդ ճանապարհը։

-Ինչո՞ւ ես որդուդ ուղարկել ԱՄՆ։

-Տղաս պարող է. օգոստոսին հրավեր ստացավ Նյու Յորքի ակադեմիաներից մեկում սովորելու։ Ինձ համար դաժան է իրենից հեռու լինելը, սակայն շատ ուրախ եմ, որ նա այնտեղ է։ Ես իմ կարոտն ու էգոն դրել եմ մի կողմ, ինձ համար կարևորն իր ապագան է։ Միշտ փորձել եմ ամեն ինչ անել, որ, առաջին հերթին տղայիս համար լավ լինի. 7-8 տարի է, ինչ ես նկարահանվում եմ։ Այս ընթացքում վաստակածս գումարով կարող էի շքեղ մեքենա գնել, սակայն գերասդասել եմ դա ներդնել եղբորս, որդուս առաջըթացի մեջ։ Այնպես եմ արել, որ տղաս ունենա ամենաթանկ հեռախոսը, հագնի ամենաթանկ շորերը։ Թող ես չվարեմ թանկ մեքենա, սակայն ընտանիքս ոչնչի կարիք չունենա։ Որպեսզի տղաս չզգա, որ հայր չունի։

-Հնարավո՞ր է, դու էլ տեղափոխվես իր մոտ։

-Ես կգնամ, կտեսնեմ իրեն, սակայն տեղափոխվել չեմ կարող, քանի որ դժվար է այնտեղ աշխատանք գտնել։ Չեմ ուզում նորից զրոյից սկսել։ Ինչ վերաբերում է որդուս՝ ես չեմ թողնի, որ նա վերադառնա, որովհետև այնտեղ ապագա կա։ Եթե Հայաստանում մշակույթի ոլորտում ապագա լիներ, իհարկե, կուզեի, որ գար, սակայն չկա. իմաստը ո՞րն է, որ գա։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday