Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


10 գաղտնիք, թե ինչպես յուղոտ ու բշտիկներով մաշկը դարձնել առողջ ու գեղեցիկ

LIFE

Blognews.am-ը գրում է.

1.    Դեմքի խնամքի միջոցներից դժգոհության հիմնական պատճառները

Հիմնական պատճառներից մեկը դրանց սխալ ընտրությունն է: Յուղոտ մաշկի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները պետք է ապահովեն ցայտուն արտահայտված հակաբորբոքային ու հականեխիչ ազդեցություն՝ վերացնելով բորբոքումները  և կանխելով երկրորդային վարակների զարգացումը,  ինչպես նաև պետք է նվազեցնեն մաշկի լայնացած ծակոտիները՝ կանոնավորելով ճարպագեղձերի գործունեությունը։ Հիշե՛ք այդ մասին յուղոտ մաշկի խնամքի համար կոսմետիկ միջոցներ ընտրելիս: Միայն խնամքի միջոցների օգտագործումից մի՛ սպասեք արագ ու ակնհայտ փոփոխություններ, քանի որ խնդրահարույց մաշկի դեմ պայքարում անհրաժեշտ է ոչ միայն կիրառել համապատասխան քսուքներ, այլև անցնել մասնագիտական բուժման:

2. Շպարը մի՛ կիրառեք որպես բշտիկները թաքցնելու լավագույն տարբերակ

    Մաշկի բորբոքային երևույթները կամ բշտիկները շպարի միջոցով թաքցնելը  մեր օրերում շատ է տարածված. պատճառը հասկանալի է: Սակայն շատերը մոռանում են, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, և շպարի տևական ընթացքը նպաստում է  բորբոքային երևույթների առաջացմանը՝ հետագայում հանգեցնելով ակնեի, ինչը ժամանակին չկանխելու դեպքում առաջանում են մի շարք լուրջ խնդիրներ:

3.  Մի՛ սեղմեք մաշկին առաջացած բորբոքային բշտիկները

      Շատ -շատերին է ծանոթ, երբ ամենաանհարմար ժամանակ և ամենատեսանելի տեղում հանկարծ հայտնվում է մի զզվելի պզուկ։ Իսկ եթե ոչ միայն մեկը, այլև մի քանի՞սը։ Տվյալ դեպքում առանց ձգձգելու դիմե՛ք բժշկի օգնությանը և լուծե՛ք ակնեի խնդիրը, քանի որ դրա անտեսումը իսկական մղձավանջ ու հոգեբանական լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ ցանկացած մարդու համար։ Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: Կա նաև տարածված կարծիք, որ  ակնեն միայն դեռահասների խնդիրն է, բայց ասեմ, որ այս հիվանդությամբ տառապողների զգալի մասը տարեց մարդիկ են։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ շատ դժվար է դիմանալ անսպասելի և անհարմար տեղում առաջացած բորբոքային բշտիկներին, սակայն դրանք սեղմելուց առաջ միշտ հիշե՛ք, որ բորբոքային բշտիկները սեղմելով՝ տվյալ հատվածներում կարող եք առաջացնել վերքեր, որոնք հետագայում կվերածվեն սպիների։  Մի՛ մոռացեք այդ մասին, սակայն եթե արդեն իսկ սեղմել եք բորբոքային բշտիկները, անիջապես կիրառե՛ք ախտահանիչ միջոցներ՝ կանխելու դրանց տարածումը:

4. Ախտահանե՛ք դիմահարդարման պարագաները 

      Ժամանակ հատկացրեք դիմահարդարման համար նախատեսված վրձիններն ու բարձիկները մշտապես մաքրելուն ու ախտահանելուն, քանի որ նրանց վրա կուտակվում են բազմաթիվ մանրէներ, որոնք ժամանակի ընթացքում ևս կարող են բորբոքային բշտիկների առաջացման պատճառ դառնալ:

 5. Ժամանակի՛ն  դիմեք բժշկի օգնությանը

     Եթե տեսնում եք, որ 2 շաբաթվա ընթացքում մաշկի բորբոքային բշտիկները կրկնվում են, ապա անհապաղ դիմեք բժիշկ-կոսմետոլոգի օգնությանը: Մի՛ մոռացեք, որ ակնեն մաշկի բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է ճարպագեղձերի խցանում։ Իսկ կուտակված արտազատուկը` մաշկի ճարպը, աստիճանաբար վերածվում է բորբոքման՝ առաջացնելով թարախային բշտիկներ ։ Բորբոքված բշտիկները թողնում են հետքեր` քերծվածքներ, փոսիկներ, անցքեր, լայնացած ծակոտիներ, որոնք խախտում են մաշկի հարթ ծավալը։ Բշտիկային ցանի այդ հետևանքները կոչվում են պոստակնե և պահանջում են առանձին բուժում։ Հիշե՛ք՝ակնեի բուժումը սկսվում է բժիշկ-մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունից, և այս հիվանդության դեմ վաղ շրջանում առավել հեշտ է պայքարել, քանի որ կարող ենք շրջանցել բոլոր անցանկալի երևույթները:

6. Մի՛ չարաշահեք կոսմետիկ միջոցների օգտագործումը 

     Յուղոտ մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցների չարաշահումը առաջացնում է մաշկի չորություն և այրվածքներ: Եթե ինքնուրույն եք ընտրում մաշկի խնամքի համար նախատեսված այս կամ այն կոսմետիկ միջոցը, պարտադիր կարդացե՛ք բաղադրությունը, նշանակությունը, օգտագործման կանոններն ու թույլատրելի չափաբաժինը:

7. Հանգի՛ստ պահեք  նյարդերը

    Հասկանում եմ, որ ավելի հեշտ է ասել, քան անել, բայց չպետք է մոռանալ, որ սթրեսի հորմոնները նպաստում են ճարպի առաջացմանը, որն էլ խցանում է մաշկի ծակոտիները՝ հանգեցնելով բորբոքային բշտիկների: Փորձեք կառավարե՛լ նյարդերը և ավելի հանգիստ լինել առօրյայում, և ձեր մաշկը շնորհակալ կլինի ձեզ:

8. Պաշտպանե՛ք մաշկը

     Մի՛ մոռացեք, որ յուղոտ մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցներն առավել զգայուն են դարձնում մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Այդ իսկ պատճառով օգտագործեք SPF 30 և ավել արևապաշտպան քսուքներ: Նախապատվությունը տվեք ոչ կոմեդոգեն քսուքներին, որոնք չեն խցանում ծակոտիները:

9. Ցուցաբերե՛ք համալիր մոտեցում

   Շատ դեպքերում բորբոքային բշտիկների առաջացումը պայմանավորված է օրգանիզմում  կատարվող այս կամ այն խնդրով կամ հիվանդությամբ: Այդ իսկ պատճառով, եթե մաշկի վրա առաջանում են բորբոքային բշտիկներ, առաջին հերթին անհրաժեշտ է պարզել դրանց առաջացման պատճառը:

10. Ճի՛շտ սնվեք

   Կա հայտնի ասացվածք.«Ցանկանում ես փոխել մաշկիդ վիճակը, փոխի՛ր սննդակարգդ»: Կոֆեին, միս, ընկուզեղեն, շաքար, յուղոտ կամ տապակած ուտեստներ, սոյա, համեմունքներ, կծու և շատ այլ սննդամթերքներ կամ սննդային հավելումներ կարող են պատճառ դառնալ մաշկի բորբոքային բշտիկների առաջացմանը: Ձեր մաշկը շնորհակալ կլինի ձեզ, եթե շատ օգտագործեք ծովամթերք, մրգեր, բանջարեղեն, ձվի սպիտակուց, հավի կրծքամիս, կանաչեղեն՝ չմոռանալով նաև ջրի մասին: Ի դեպ,այս մթերքներն օգտակար են ոչ միայն մաշկին, այլև ողջ օրգանիզմին: Հիշե՛ք, որքան ճիշտ է սնվում մարդը, այնքան նրա մաշկը առողջ է ու գեղեցիկ:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference