Ամերիկյան գեղեցկություն. տարբեր կազմվածքի կանայք փորձել են կրկնել հայտնի ֆիլմի սեքսուալ դերասանուհու կերպարը
PHOTO1999 թվականի սադրիչ «Ամերիկյան գեղեցկություն» ֆիլմում կենտրոնական տեղ է գրավում Քևին Սփեյսիի հերոսի երևակայությունը իր դստեր ընկերուհու մասին:
Նա նրան պատկերացնում էր վարդերից անկողնում, մերկ՝ ծածկված ծաղիկների թերթիկներով,-գրում է Past.am-ը:
Հենց նման կերպարում որոշեց լուսանկարիչը լուսանկարել տարբեր կազմվածքի տեր կանանց՝ կարծես ցանկանալով ընդգծել, որ գեղեցկությունը հարաբերական է, ամեն ոք ունի գեղեցկության իր չափանիշը:


Լուսանկարչական շարքի հեղինակն է Քերի Ֆրութը: Նա իր նախագիծը բացատրում է նրանով, որ ֆիլմում միջին տարիքի տղամարդը երազում է դեռահաս աղջկա մասին, որը նրբագեղ է, շիկահեր, գրավիչ, այնպիսի արտաքին ունի, որի մասին երազում են շատերը:



Այդ տեսարանը, ըստ Քերիի, տղամարդկանց երևակայության խտացումն է, որտեղ իրականում աղջկա անձը կարևոր չէ՝ իրականում աղջիկը զուտ սեքսուալ օբյեկտ է:



Իր լուսանկարներով Քերին ցանկանում է կանանց վերադարձնել իրենց անհատականությունը, կանանց թույլ է տալիս զգալ իրենց վստահ ու սեքսուալ:







