Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


4+4+4 ձևաչափով առաջին քննարկումը բարդ է եղել. առաջիկայում կլինեն նոր հանդիպումներ

POLITICS

Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկման առաջին փուլում կողմերը հասցրել են մի քանի կարևոր հարց քննարկել, սակայն վերջնական պայմանավորվածություններ և համաձայնություններ չեն եղել: Քննարկման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ քննարկվել են մատների թանաքոտման, տեղամասերում տեսախցիկների տեղադրման, մատնահետքերով քվեար կություն կազմակերպելու հետ կապված հարցեր: «Մենք լսել ենք այս հարցերի հետ կապված մյուս կողմի առաջարկները և ներկայացրել ենք մեր տեսակետն ու դիրքորոշումը: Կարող եմ ասել, որ ինչ-որ առումով բովանդակային քննարկում ունեցել ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն իրենց համար անօգուտ գործ է: «Բայց մենք ասել ենք, որ եթե լինի դոնոր, որը պատրաստ է տեսախցիկներ տեղադրել, մենք դեմ չենք: Բայց մենք կհամաձայնենք դրան պայմանով, որ ընտրական գործընթացի օնլայն հեռարձակման մասին խոսք գնալ չի կարող, իսկ պետությունը այդ տեսախցիկների տեղադրման պարտավորությունը չի ստանձնում: Այսինքն, եթե կլինի դոնոր, որը կստանձնի տեսախցիկները տեղադրելու պարտավորությունը, իսկ հետո կուսակցությունների պահանջով կտրամադրի որևէ տեղամասի քվեար կության տեսաձայնագրությունը, մենք դեմ չենք լինի»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Նա հավելեց, որ մատների թանաքոտման մեթոդի կիրառումն իրենց համար ընդհանրապես անընդունելի է, քանի որ դա ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քան ինչ-որ խնդրի լուծում է տալիս: Նրա խոսքով՝ բազմաթիվ են օրինակները, որ մատերի թանաքոտումը խնդիրներ է առաջացրել:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ընդգծեց, որ իրենք բանակցություններ են սկսել, որոնք շատ բարդ են ընթանում: «Բայց ես սա նորմալ եմ համարում, սկիզբը միշտ այդպես է լինում: Ես արդեն ասել եմ, որ մեր նպատակը մեր ձևավորած հիմնական պահանջների շուրջ լայն կոնսենսուս ձևավորելն է: Հիմա դժվար է ասել՝ կկարողանանք մենք այս քննարկումների արդյունքում ինչ-որ բանի հասնել, թե ոչ: Մի քանի «ռաունդ» էլ անցնի, հետո կերևա: Մենք հիմա դեռ որևէ հարցի շուրջ համաձայնության չենք հասել, բայց ամեն ինչ կերևա վերջում»,- ասաց Զուրաբյանը:

Հարցին՝ ինչո՞ւ «Ժառանգություն»-ը չմասնակցեց քննարկմանը Զուրաբյանն ընդգծեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ: Նրա խոսքով՝ իրենք «Ժառանգության»-ը տեղեկացրել են հանդիպման մասին, մշտապես նրանց հետ կապի մեջ են եղել, սակայն դժվարացավ պատասխանել, թե ինչու նրանք քննարկմանը չեն ներկայացել:

4+4+4 ձևաչափով բանակցությունների շրջանակներում հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ ժամը 18:00-ին: Մարտի 30-ին այդ ձևաչափում առաջին քննարկմանը խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական խմբակցություններից մասնակցել են ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն: «Ժառանգություն»-ը քննարկմանը չմասնակցեց: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության աշխատակազմի զեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռո ւստամյանը և Աղվան Վարդանյանը, ՀԱԿ խմբակցութփյան ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Քաղաքացիական հասարակությունից քննարկմանը  մասնակցել են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank