Ֆրանսիայի նախարարը հիջաբով կանանց համեմատել Է ստրկացված նեգրերի հետ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի կանանց իրավունքների նախարարը կատաղի քննադատության Է ենթարկվել այն բանի համար, որ հիջաբներով մուսուլմանուհիներին համեմատել Է այն «նեգրերի հետ, որոնք պաշտպանում Էին ստրկությունը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լորանս Ռոսինիոլը, ելույթ ունենալով Ֆրանսիայի հեռուստատեսությամբ, նաեւ անպատասխանատու Է համարել նորաձեւության առեւտրանիշերի գործելակերպը, որոնք հիջաբներ են թողարկում:
Նրա խոսքով՝ նորաձեւությունն անհրաժեշտ Է կանանց ազատություն տալու, այլ ոչ թե «դիկտատուրայի հետ համագործակցելու համար, որը ձգտում Է կանանց հարկադրել, որ նրանք քողարկվեն հագուստով»:
Ավելի ուշ նա խոստովանել Է, որ «նեգր» բառը գործածելը սխալ Է եղել, բայց ընդգծել Է, որ այն որպես մեջբերում Է գործածել փիլիսոփա Շառլ Մոնտեսքյոյի «Նեգրերի ստրկության մասին» աշխատությունից:
Հազարավոր մարդիկ են ստորագրել նախարարի պաշտոնաթողության պահանջով հանրագիրը:



