Էրդողանի ավտոշարասյունը Վաշինգտոնում խցանման մեջ է հայտնվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այս օրերին գտնվում է Վաշինգտոնում, տեղի ոստիկանների սխալ գործողությունների հետևանքով հայտնվել է խցանման մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Էրդողանը թուրք և ամերիկացի գործարարներին հանդիպելու համար իր ավտոշարասյունով ճանապարհ է դուրս եկել: Այս մասին տեղեկացված է եղել տեղի ոստիկանությունը, որը, սակայն, նախագահի մեքենաների անարգել անցնելու համար սխալմամբ փակել է հենց այն ճանապարհը, որով պետք է անցներ Էրդողանի շարասյունը: Արդյունքում Էրդողանն ու նրա ավտոշարասյունը միառժամանակ մնացել են խցանման մեջ, մինչև տեղի ոստիկանությունը հասկացել է և սխալն ու ուղղել այն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



