Ֆրանսիայում արհմիությունների գործադուլի պատճառով խախտվել է տրանսպորտի աշխատանքը
INTERNATIONAL NEWSՖրանսիայում գործադուլները տրանսպորտի աշխատանքի լուրջ խախտումների են հանգեցրել: Բողոքի նախաձեռնողներ են դարձել երկրի երեք խոշորագույն արհմիությունները, որոնք պայքարում են աշխատանքային օրենսդրության բարեփոխման օրինագիծը խորհրդարանում անցկացնելու կառավարության մտադրության դեմ:
Բողոքի օրվա ընթացքում երկրի քաղաքներում կկայանան շուրջ 270 ցույցեր: Արվարձանային Էլեկտրագնացքների եւ տարածաշրջանային ճեպընթացների չվերթերի կեսը չեղարկված Է: Գծեր դուրս չի եկել Փարիզի մետրոպոլիտենի շարժակազմերի շուրջ մեկ երրորդը, ճեպընթացների շարժակազմերի սոսկ կեսը կսպասարկի հյուսիսային ուղղությունը: Մնացած ուղղություններում գործի մեջ կմա շարժակազմերի մեկ քառորդը:
Գործադուլն ազդել Է նաեւ ավիացիոն տրանսպորտի աշխատանքի վրա. Մարսելում չեղարկվել Է չվերթերի մեկ երրորդը, Փարիզի Օռլիում՝ առնվազն 20 տոկոսը:
Բողոքի ակցիային մտադիր են միանալ պետական ծառայողները, EDF Էներգետիկական կորպորացիայի, նավթագազային Total-ի աշխատողները: Այն պաշտպանում են թերթերի լրագրողները. դրանց մի մասը թղթի վրա լույս չի տեսել եւ մատչելի Է սոսկ Համացանցում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այս տարի սա բողոքի արդեն չորրորդ ակցիան Է սույն օրենսդրության դեմ: Արհմիությունների հետ տեքստը համաձայնեցնելու՝ կառավարության փորձերը հանգեցրել են կողմերի տարաձայնությունների սաստկացման: Բարեփոխման նախագիծը, որն առաջարկվել Է Ֆրանսիայի աշխատանքի նախարարության ղեկավար Միրիամ Էլ Հոմրիի կողմից եւ նպատակամղված Է գործազրկության դեմ պայքարին, զգալի քննադատություն Է առաջացնում Ֆրանսիայում:
Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում Է գործատուների հնարավորությունն՝ ավելացնելու աշխատակիցների աշխատանքային ժամանակը (շաբաթական ընդհուպ մինչեւ 60 ժամ) եւ կրճատելու գերաշխատանքի լրավճարումները: Նախագիծը նաեւ նախատեսում Է աշխատաշուկայի զգալի ազատականացում եւ աշխատանքի վարձման եւ աշխատակիցների արձակման գործընթացի պարզեցում:



