Սալահ Աբդեսլամը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ
INTERNATIONAL NEWS2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամը պատրաստ է «համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ»: Այդ մասին մարտի 31-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Աբդեսլամի բելգիացի փաստաբանին՝ Սվեն Մարիին:
Աբդեսլամը ձերբակալվել Է մարտի 18-ին Բրյուսելի Մոլենբեկի շրջանում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Փոխհրաձգության հետեւանքով 26-ամյա ֆրանսիացին վերք Է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ֆրանսիայում Աբդեսլամին համարում են 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունների գլխավոր կազմակերպիչներից մեկը: Սվեն Մարին Բելգիայում ամենահայտնի փաստաբաններից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



