Կենդանական աշխարհի թունավոր ներկայացուցիչներ` լուսանկարներով
LIFEԿենդանական աշխարհի որոշակի տեսակների ներկայացուցիչների մեկ խայթոցը անգամ բավական է այն աշխարհ ուղարկելու համար: Ֆաունայի նման ներկայացուցիչների պաշտպանիչ օրգաններում կամ հյուսվածքներում այնպիսի նյութեր են պարունակվում, որոնք թունավոր ներազդեցություն են գործում մարդու և այլ կենդանիների օրգանիզմի վրա:
Այդ մահաբեր «զենքով» բնությունը օժտել է որոշ կենդանատեսակների՝ վայրի պայմաններում գոյատևելու համար: Այդ թույնը նրանք, որպես կանոն, օգտագործում են պաշտպանվելու կամ զոհերին որսալու համար:
Թունավոր կենդանիներ ամենից հաճախ հանդիպում են սարդազգիների և օձերի շրջանում: Այս մասին գրելով` Bigpicture.ru-ն ներկայացրել է ստորջրյա աշխարհում և ցամաքում բնակվող թունավոր կենդանիներից 10-ին:
1. Քար-ձուկ
Ստորջրյա աշխարհի այս ներկայացուցիչը համարվում է ամենաթունավոր ձուկը, որը բնակվում է Խաղաղ և Հնդկական օվկիանոսների կորալյան խութերի հարևանությամբ: Թիկնային լողակի 12 թունավոր փշերից մեկի` արյունատար անոթում հայտնվելուց 2-3 ժամ հետո զոհը կարող է մահանալ:

2. Դեղին կարիճ
Դեղին կարիճները բնակվում են Աֆրիկայի, Արաբական թերակղզու և Մերձավոր Արևելքի տարածքներում: Թույլ առողջություն ունեցող մարդկանց և երեխաների համար դեղին կարիճի խայթոցը մահացու է:

3. Ջրիմուռներ
Խորանարդավոր ջրիմուռները 20 տեսակ են ներկայացնում, որոնք բնակվում են արևադարձային և մերձարևադարձային ջրերում: Դրանց հետ հանդիպումը կարող է բավականին վտանգավոր լինել մարդու համար:

4. Գորտեր
Կենտրոնական և Հարավային Ամերիկաների անձրևային անտառներում բնակվում են այնպիսի գորտեր, որոնք ուժեղ թույն են արտադրում: Դրանց մաշկը արտադրում է թույնը, որը մարդու մաշկին քսվելիս խոր այրոցներ է առաջացնում:

5. Կապտաօղակավոր ութոտնուկ
Այս ութոտնուկի չափսերը չեն գերազանցում 12-20 սմ-ը, սակայն այն այնքան թույն է պարունակում, որը բավարար կլինի մի քանի րոպեում 26 չափահաս մարդու սպանելու համար:

6. Ֆուգու ձուկ
Ճապոնիայում ֆուգուն նրբուտեստ է համարվում և մեծ պահանջարկ է վայելում, սակայն ձկան ներքին օրգաններում թունավոր նյութի մահաբեր չափաքանակ է պարունակվում: Եթե խոհարարը չհեռացնի բոլոր թունավոր մասերը, այս ուտեստի սիրահարների համար այն վերջին ընթրիքը կդառնա:

7. Կեռնեխ-ճանճորսներ
Նոր Գվինեայի անտառներում բնակվող այս թռչունների մաշկն ու փետուրները թունավոր նյութ են պարունակում: Թռչնի օրգանիզմում թույնը հայտնվում է Choresine pulchra բզեզներից, որոնց ուտում են թռչունները:

8. Բադակտուց
Երկու սեռի երիտասարդ բադակտուցները հետին ոտքերի վրա եղջյուրանման ելուստ ունեն: Էգերի մոտ այն ընկնում է, իսկ արուների մոտ` հասնում 1.2-1.5 սմ-ի: Դրանք բազմացման շրջանում թույն են պարունակում, որը կբավականացնի ոչ խոշոր կենդանու սպանելու համար, իսկ մարդու մոտ կարող է սուր ցավ առաջացնել:




