Իտալիայում ձերբակալվել Է 13 սպանության մեջ կասկածվող բուժքույրը
INTERNATIONAL NEWSԻտալիայում մարտի 31-ին ձերբակալվել Է մի բուժքույր, որին կասկածում են մի շարք սպանությունների մասնակից լինելու մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՆՍԱ գործակալությանը, Պիոմբինո քաղաքի (Տոսկանայի մարզ) հիվանդանոցի բուժաշխատողը պատասխանատու Է 2014 – 2015 թվականներին 13 հիվանդների մահվան համար:
Հետաքննության տվյալներով՝ կինը տարբեր ախտորոշումներով հոսպիտալացված հիվանդներին ներարկել Է դեղային պատրաստուկներ, որոնք նրանց ոչ ոք չի նշանակել:
Սա մարդասպան-բուժքրոջ երկրորդ դեպքն Է Ապենիններում: Ամսվա սկզբին առաջնային դատական ատյանը ցմահ բանտարկության Է դատապարտել նախկին բուժքույր Դանիելա Պոջալիին, որը մեղավոր Է ճանաչվել 2014 թվականի հունվարին հիվանդ տարեց կնոջ կանխամտածված սպանության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



