EgyptAir-ի ինքնաթիռն առեւանգած եգիպտացու նախկին կինը նրան վտանգավոր մարդ է համարել
SOCIETYՄարտի 29-ին EgyptAir-ի ինքնաթիռն առեւանգած եգիպտացու նախկին կինը նրան վտանգավոր մարդ Է համարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Մարինա Պարասխուն ասել Է, որ կալանքի տակ գտնվող Սեյֆ ադ Դին Մուստաֆան «չափազանց վտանգավոր մարդ Է», որը թմրանյութեր Էր օգտագործում, ահաբեկում Էր ամբողջ ընտանիքին եւ ծեծում Էր իրեն ու երեխաներին:
Նրա խոսքով՝ Մուստաֆան «մոլեռանդորեն» պաշտպանում Էր «Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը» եւ պարծենում, որ մասնակցել Է իսրայելացի երեք զինվորների սպանությանը: Պարասխուն նաեւ հայտնել Է, որ իր նախկին ամուսինը չորս տարի անցկացրել Է Սիրիայի բանտում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



