Բրյուսելի օդանավակայանում ԻՊ-ի գործունեությանը հավանություն տվող ավելի քան 50 մարդ Է աշխատում. Nieuwsblad
INTERNATIONAL NEWSԲրյուսելի օդանավակայանում աշխատում Է ավելի քան 50 մարդ, որոնք դրական են վերաբերվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությանը: Մարտի 31-ին այս մասին հայտնել Է Nieuwsblad թերթը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրներ:
«Այսօր Բրյուսելի օդանավակայնում աշխատում Է ավելի քան 50 մարդ, որոնք բացահայտորեն համակրանք են տածում ԻՊ-ի նկատմամբ: Հիմնականում նրանք զբաղվում են մաքրման աշխատանքներով, առեւտրով եւ ուղեբեռի տեսակավորմամբ: Սակայն նրանցից ոմանք անվտանգության համակարգ մուտքի բավական մեծ հնարավորություն ունեն եւ կարող են բարձրանալ ինքնաթիռներ»,- նշել Է թերթը:
«Մենք արդեն բազմիցս այդ աշխատակիցներին զրկել ենք փակ գոտիներ մուտքի հնարավորությունից, սակայն ամենեւին Էլ ոչ բոլորին»,- հայտնել Է ոստիկանական աղբյուրը:
Այդ անձանցից ոչ մեկը չի ձերբակալվել կամ կալանավորվել, քանի որ ահաբեկչական կազմակերպության նկատմամբ պարզ համակրանքի մեջ հանցակազմ չկա:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի օդանավայանում, եւս մեկը՝ մետրոյի «Մալբեկ» կայարանում: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 35, տուժել 340 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



