Ադրբեջանի գծով ԵԽԽՎ համազեկուցողը կայցելի Բաքու
INTERNATIONAL NEWSԾրագրվում է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցող, ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շեննախի այցն Ադրբեջան:
Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն` նշելով, որ նրա այցը կսկսվի ապրիլի 5-ին եւ կավարտվի ապրիլի 9-ին:
Շտեֆան Շեննախն այդ պաշտոնում նշանակվել էր 2015 թվականի դեկտեմբերի 5-ին: Այդ պաշտոնում նա փոխարինել է Թադեուշ Իվինսկուն:



