Հայկական շոուբիզնեսի աստղային մայրիկները
LIFEՀայկական էստրադայի «ամենահնաբնակ» մայրիկներից են սիրված երգչուհիներ Սյուզան Մարգարյանն ու Նադեժդա Սարգսյանը, որոնք երգարվեստին որպես «ժառանգություն» են թողել երկու տաղանդավոր երգչուհիների` Սիրուշոյին և Էմմիին:
Ամենաոճային աստղերից մեկը` Արմինկան, ամբողջությամբ նվիրվել է որդուն` Ալեքսին: Երգչուհին իր ժամանակի մեծ մասը տրամադրում է փոքրիկին, գնումների հաճախում, իսկ փոքրիկի 3-ամյակը, օրինակ, նշել են Դոմինիկյան Հանրապետությունում: Կարծես թե որդին մայրիկից հետ չի մնում. շատ ոճային է:
Անահիտ Սիմոնյանի կյանքն ամբողջովին փոխվեց, երբ լույս աշխարհ եկավ իր առաջնեկը` Արմանը: Երգչուհին հիշում է, որ Հայկոյի ուրախությանն այդ օրը չափ ու սահման չկար, իսկ 3 կգ քաշով և 50 սմ հասակով փոքրիկն արդեն «մեծ» տղա է` շեկլիկ և ջենթլմեն:

Հայկական սպորտին՝ երկու որդի. Լոնդոնի օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ու ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը մի քանի ամիս տարբերությամբ լույս աշխարհ բերեցին իրենց առաջնեկներին: Նազիկ Ավդալյանի որդին` Վաչեն, ծնվել է 3կգ 980 գրամ քաշով և 53 սմ հասակով, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանի առաջնեկը` Աշոտը, ծնվել է 3 կգ 320 գրամ քաշով և 51 սմ հասակով:
Այս դեպքում հայտնի են բոլորը. սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանի զավակները հայկական սերիալների սիրված կերպարներից են: Ազատ ժամանակ գտնելու դեպքում Շառլի և Ալլայի համար հայտնի մայրիկը տոն է կազմակերպում, իսկ երեխաների համար ամենակարևորը խաղահրապարակներ ու ժամանցի կենտրոններ հաճախելն է:
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009-2010», գեղեցկուհի Գոհար Հարությունյանն արդեն փորձառու մայրիկ է: Նա խնամում է իր երկու դուստրերին և որդուն: «Ես և ամուսինս պլանավորում ենք նաև չորրորդն ու հինգերորդը, բայց քանի որ ես տասնինը տարեկանում չեմ ամուսնացել, այլ բավական ուշ, կարծում եմ՝ կսահմանափակվենք հինգ երեխայով»,- ասել է բազմազավակ գեղեցկուհին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում:
Մյուս գեղեցկուհի Իրինա Թովմասյանը ևս հայտնի մայրիկների ցանկում է. նրա դուստրը` դպրոցահասակ Մեգին, ևս նկարահանվում էր հայկական հեռուստասերիալներում, իսկ մի քանի ամիս առաջ էլ ծնվեց նրա երկրորդ բալիկը՝ Ալինան:

Աիդա Սարգսյանն էլ ամեն օր իր ժամանակի մեծ մասը տրամադրում է դստերը` Սոնային: Երգչուհին պատմում է, որ դուստրը շատ ակտիվ երեխա է և շատ է սիրում պարել ու լինել մայրիկի կողքին:
Հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանն էլ դեռևս խնամում է իր առաջնեկին՝ Միլային, որը շատ է սիրում օրն անցկացնել մայրիկի հետ խաղահրապարակում: Հաղորդավարուհին դստեր դաստիարակության հարցում նշում է, որ շատ խիստ չէ. դեռ փոքր է, ժամանակի ընթացքում ամեն բան տեղը կընկնի:
Հայտնի մայրիկների ցուցակում են նաև երգչուհի Անչոկը, Մայա Մարգարյանը, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, որոնք դաստիարակում ու մեծացնում են իրենց որդիներին. չմոռանանք նաև Լիլիթ Կարապետյանին, ով միայն վերջերս սկսեց լրատվամիջոցներում հրապարակել որդու՝ Կարենի լուսանկարները:
Աղբյուրը՝ Newmag.am



