Գիտնականները՝ բարձրակրունկ կոշիկների վնասների մասին
SPORTԲրիտանական գիտնականները պարզել են, թե ինչ վնաս են հասցնում բարձրակրունկ կոշիկները նորաձեւության սիրահարների ոտքերին:
Ըստ Meddaily-ի, գիտնականները հարցում են անցկացրել կանանց շրջանում, ովքեր բարձրակրունկ կոշիկ են հագնում: 10 հարցվածից 9-ը խոստովանել է, որ նորաձեւ կոշիկը ցավագին զգացողություններ է առաջացնում: Ընդ որում, որպես կանոն, ցավն առաջանում է 1 ժամ 6 րոպե անց: Կանանց 20%-ը նշել է, որ իրենց ոտքերը սկսում են ցավել կոշիկները հագնելուց 10 րոպե անց: Կանանց մեկ երրորդն էլ բարձրակրունկ կոշիկ է հագել նույնիսկ այն դեպքում, եթե դրանց չափսն իրենց հարմար չի եղել՝ բացատրելով, թե իրենց դուր է եկել կոշիկի արտաքին տեսքը:
Բարձրակրունկ կոշիկ հագնելը (առավել եւս, եթե դրանց չափսը չի համապատասխանում) արտրիտի, ողնաշարի թեքման, եղուգների ներաճի եւ այլ թերությունների պատճառ է դառնում: