ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարներն ապրիլի 8-ին հանդիպում կանցկացնեն Մոսկվայում
INTERNATIONAL NEWSԱպրիլի 8-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի հիմնական թեման կդառնա Համագործակցության գործունեության ադապտացումը ժամանակակից պայմաններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Ռուսաստանի ԱԳ նախարար ության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել Է, որ միջոցառումը առանձնակի կարեւորություն Է ստանում ԱՊՀ-ի՝ այս տարի նշվող 25-ամյակի կապակցությամբ:
«Նախարարները պլանավորում են քննարկել բազմապլանային համագործակցության զարգացման եւ ԱՊՀ-ի շրջանակներում արտաքին քաղաքական կոորդինացման խորացման տարբեր ասպեկտներ: Կարծիքներ կփոխանակեն հրատապ տարածաշրջանային ու գլոբալ հիմնախնդիրների շուրջ: Հիմնական թեմաներից մեկը պետք Է դառնա Համագործակցության արդյունավետության բարձրացման, բազմակողմ փոխգործակցության զարգացման ժամանակակից մակարդակին նրա գործունեության ադապտացման հարցը»,-հայտարարել Է Զախարովան:
Նաեւ, նրա խոսքով՝ օրակարգում են առողջապահության, մշակույթի, երիտասարդական ձեռնարկատիրության բնագավառում համագործակցության զարգացման հարցերը:
«Ռազմական ոլորտում գործընկերության ամրապնդման համատեքստում կընդունվեն որոշումներ, որոնք վերաբերում են ականազերծման բնագավառում մասնագետների պատրաստմանը»,-հավելել Է նա:
Բացի այդ, նախարարները պետք Է քննարկեն ԱՊՀ-ի շրջանակներում բազմամակարդակ միջգերատեսչական կոնսուլտացիաների ծրագրի կատարումը եւ հաստատեն 2016 թվականի համապատասխան պլանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



