Հնարավոր է՝ փակվի «Տավուշ» հեռուստաընկերությունը
SOCIETYՄեր ունեցած տեղեկություններով՝ «Տավուշ» մարզային հեռուստաընկերությունը, որը հեռարձակվում է սահմանամերձ Տավուշի մարզում, մեծ պարտքեր ունի պետությանը:
Մասնավորապես՝ հեռուստաընկերությունը չի կատարում օրենքով ստանձնած իր ֆինանսական պարտավորությունները եւ Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին մեծ գումար է պարտք:
ՀՀՌՑ-ում անգամ մտադիր են փակել հեռուստաընկերությունը անպարտաճանաչության պատճառով:
Ըստ մեր տվյալների՝ հեռուստաընկերությունը փաստացի պատկանում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Մինչ այդ էլ հեռուստաընկերության հիմնական սեփականատերն է եղել Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



