Yerevan, 04.March.2026,
00
:
00
BREAKING


Կին վարորդը դատարանում վիճարկել է ՃՈ վարչական ակտն ու հաղթել

SOCIETY

Փաստաբան Ռուզաննա Ազրոյանը վարչական դատարանում վիճարկել է ճանապարհային ոստիկանության վարչական ակտը, ըստ որի նա Դավթաշեն-Եղվարդ խճուղու վրա խախտել է երթևեկության կանոնները՝ գերազանցելով սահմանված 40 կմ/ժամ արագությունը: Դատարանը բավարարել է փաստաբանի հայցը և վարչական ակտը ճանաչել ոչ իրավաչափ: «Արմենպրես»-ի հետ զույցում, մանրամասնելով տեղի ունեցածը, Ռուզանն Ազրոյանը նշեց, որ խնդիրը կայանում է նրանում, որ Եղվարդ-Դավիթաշեն խճուղում տեղադրված է 40 կմ/ժամ արագություն սահմանափակող նշանը, բայց ՀՀ-ում գործում է «Երթևեկության անվտանգության մասին» օրենք, որտեղ ասվում է, որ երթևեկության կանոնները սահմանվում են կառավարության որոշմամբ: «Համապատասխան կանոնները սահմանվել են կառավարության 2007թ. հուլիսի 28-ի որոշմամբ:  Եվ այդ կանոնների համաձայն՝ բնակավայրերում կարող է սահմանվել 60 կմ/ժամ արագություն, իսկ Երևանը բնակավայր է: Այնտեղ կան բացառությունն եր, որ 20 կմ/ժամ արագություն կարող է սահմանվել բնակավայրում, եթե դա բնակելի գոտու սկիզբ է կամ ավարտ, որը հիմնականում բակերն են: Նշված է նաև, որ Երևանից դուրս կարող է լինել 90 կմ/ժամ արագություն և 70 կմ/ժամ արագության հետ կապված մատնանշում կա կառավարության այդ որոշման մեջ: Այնտեղ շատ հստակ գրված է, որ մնացած բոլոր դեպքերում առավելագույն արագություն սահմանափակում նշանի կիրառումը կարող է թույլատրվել միայն երթևեկելու՝ սահմանված առավելագույնից բարձր արագությամբ: Այսինքն՝ առավելագույնից ցածր լինել չի կարող»,- նշեց Ազրոյանը:

Մանրամասնելով ասվածը՝ փաստաբանը նշեց, որ կառավարության որոշմամբ թույլատրվում են 60, 20,  որոշակի դեպքերում՝ 70 և Երևանից դուրս 90  կմ/ժամ արագություն սահմանափակող նշանները: «Այլ տիպի նշան՝ կլինի դա 40 կամ 50 կմ/ժամ արագություն սահմանափակող, չի կարող լինել, որովհետև կառավարության որոշմամբ նման վարչական ակտ չի թույլատրվում: Իսկ մեզ մոտ կա «վարչական վարույթների մասին» օրենք, որի 63-րդ հոդվածը սահմանում է ՝ օրենքի խախտմամբ, սխալ կիրառմամբ կամ սխալ մեկնաբանմամբ ընդունված վարչական ակտերը ոչ իրավաչափ են: Դուրս է գալիս, որ այդ նշանը, որն ինքն իրենով համարվում է վարչական ակտ, ընդունվել է օրենքի սխալ  մեկնաբանման և կիրառման արդյունքում: Դրա համար էլ դատարանը բավարարեց իմ հայցը և այդ վարչական ակտը ճանաչեց ոչ իրավաչափ»,- հավելեց Ռուզանն Ազրոյանը:

Նա ընդգծեց, որ վարչական  դատարանի որոշումը հրապարակվել է մարտի 29-ին և ուժի մեջ կմտնի մեկ ամիս հետո: «Մենք ունենք Դատական օրենսգիրք, որի 15-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են բոլորի համար և կարող են օգտագործվել նմանատիպ այլ հանգամանքներում: Փաստորեն, այս վարչական ակտը, որը ճանաչվել է ոչ իրավաչափ, դա կիրառելի է նաև մնացած բոլոր 40 կմ/ժամ արագություն սահմանափակող նշանների համար»,- ասաց Ազրոյանը:

Նա դժվարացավ հստակ պատասխանել, թե Երևանում 40 կմ/ժամ արագություն սահմանափակող քանի նշան կա, սակայն նշեց, որ Դավթաշեն-Եղվարդ ճանապարհի վրա 50 մետր տարբերությամբ երեք հատ նման նշան է դրված: «Կարելի է ենթադրել, որ նման նշաններ շատ այլ տեղերում էլ են տեղադրված»,- ընդգծեց Ռուզանն Ազրոյանը:

Փաստաբանը նաև հավելեց, որ որոշման ուժի մեջ մտնելուց հետո վարորդները, ովքեր նման վարչական ակտով կտուգանվեն, կարող են վիճարկել ակտը և անպայման կշահեն: Որոշումը, սակայն, հետադարձ ուժ ունենալ չի կարող: Այսինքն, այն վարորդները, ովքեր նախկինում տուգանվել են նման խախտման համար, վիճարկելու իրավական հիմքեր չեն ունենա, որովհետև Վարչական դատավարության օրենսգրքի համաձայն վիճարկման հայցերով դատարան կարող են դիմել երկամսյա ժամկետում: Նրանք, ովքեր արդեն բաց են թողել այդ ժամկետը բողոքելու իրավական հիմքեր չունեն:

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank