Դիարբեքիրում պայթյունի հետևանքով 7 ոստիկան է զոհվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Դիարբեքիր քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով կան վիրավորներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի զարգացման նախարար Ջեվդեթ Յիլմազը: «Պայթյունի հետևանքով 7 ոստիկան է զոհվել, 2 մարդ վիրավորվել է: Տուժածներից 13-ը ոստիկաններ են»,- ասել է նա:
Ճշտված տվյալների համաձայն՝ ահաբեկիչները հեռահար եղանակով պայթեցրել են ինքնաշեն պայթուցիկով ավտոմեքենան, որը կայանած է եղել Դիարբեքիրի ավտոկայարանից ոչ հեռու: Պայթյունը որոտացեսլ է այն պահին, երբ ականապատ ավտոմեքենային մոտեցել է ոստիկանների տեղափոխող ծառայողական ավտոբուսը:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



