Yerevan, 12.March.2026,
00
:
00
BREAKING


Հովիկ Աբրահամյանի բազմիմաստ ակնարկները.«Ժամանակ»

POLITICS

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որը վերաբերում է ընտրախախտումների համար քրեական պատասխանատվություն սահմանելուն՝ դրամական տուգանքների փոխարեն:

Հասկանալի է, որ այս նախաձեռնության նպատակն է այսպես ասած զգաստացնել մարդկանց, ովքեր գնում են ընտրախախտումների, ավելի շուտ ընտրախախտումների պատվեր կատարելու, երաշխիքով, որ ընդամենը պատասխանատվության կենթարկվեն դրամական տուգանքի միջոցով, որը կվճարեն կամ պատվիրատուները կամ պատվերի համար ստացվող վարձատրության մեջ կներառվի: Զարմանալի է թվում, որ կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը: Չէ՞ որ դրա արդյունքոմ շատերը կհրաժարվեն քրեական պատասխանատվության ռիսկի գնալ, ինչը նշանակում է, որ կբարդանա ընտրական արդյունք ստանալու իշխանության վերարտադրողական խնդրի լուծումը:

Սակայն այս մասով կառավարությունում տեղի է ունեցել հետաքրքրական դրսևորում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը դեմ է արտահայտվել օրինագծին՝ ասելով, թե կան խախտումներ, որոնց համար չարժե ազատազրկել մարդուն: Հովիկ Աբրահամյանը, համաձայնելով այս դիրքորոշմանը, այնուամենայնիվ ասել է, որ կառավարությունը պետք է հավանություն տա, քանի որ չնայած իրավականորեն ճիշտ է Հարությունյանի մոտեցումը, սակայն քաղաքական առումով կա հասարակության վստահությունը մեծացնելու խնդիր, և պետք է գնալ դրան ընդառաջ:

Այսպիսով, Հովիկ Աբրահամյանը հետաքրքրական քայլ է կատարում: Մի կողմից նա քաղաքականապես «սխալ» է հանում Դավիթ Հարությունյանին՝ ակնարկելով, որ Հարությունյանը չի «զգացել» պահի նրբությունը: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը, որ քաղաքականության մեջ խելքը կարևոր չէր համարում, փորձում է խելք դրսևորել և «խելք» չդրսևորելու ակնարկ անել Հարությունյանի հասցեին: Սա, իհարկե, իրողության այսպես ասած ներխոհանոցային փոքր դրվագն է, որը գալիս է հաստատելու վարչապետի և Դավիթ Հարությունյանի միջև փոխադարձ անվստահության մասին մամուլում տեղ գտնող հրապարակումները:

Ավելի խոշոր առումով՝ Հովիկ Աբրահամյանը փաստորեն փորձում է մի շարք միավորներ հավաքել և՛ հանրության, և՛ միջազգային կառույցների առաջ: Բանն այն է, որ կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը պետք է քննարկվի ԱԺ-ում: Գրեթե կասկած չկա, որ ԱԺ-ն կմերժի այն կամ կընդունի այնպիսի աղավաղված ձևով, որ կլղոզվի դրա բուն էությունը: Սակայն կստացվի, որ Հովիկ Աբրահամյանն իր կողմից արել է ընտրական գործընթացի վստահության բարձրացման հանրային պահանջին ուղղված քայլը, իսկ ահա ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնոթյունը նրա այդ քայլը ջուրն է գցել:

Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանը իր քաղաքական կարիերայի առաջընթացն ապահովելու հարցում այդպես էլ չկարողացավ լուծել միջազգային կառույցների համար իր վստահելիության խնդիրը, ինչը անկասկած ունի էական նշանակություն: Եվ այս առումով Աբրահամյանը երևի թե ցանկանում է միջազգային կառույցներին էլ մեսիջ հղել, թե որքան պատրաստակամ է ինքը ընտրական գործընթացի վստահելիություն ապահովելու հարցում, ի տարբերություն ՀՀԿ մեծամասնության: Միաժամանակ, սրանով նաև Աբրահամյանը, հատկապես մեկնարկած 4+4+4-ի ֆոնին, ակնարկ է հղում գուցե թե նաև այսպես ասած ընդդիմադիր շրջանակներին, որ ինչ-որ բան պայմանավորվելու համար պետք է իր հետ նստեն մի որևէ սեղանի շուրջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia