Ֆրանսիայում 17-րդ դարի ազնվական տիկնոջ լավ պահպանված մարմին է հայտնաբերվել (լուսանկարներ)
LIFEՖրանսիացի հնագետները հայտնաբերել են գրեթե ամբողջությամբ պահպանված ազնվական տիկնոջ մարմին, ով մահացել է 17-րդ դարում, գրում է Газета-ն։
350-ամյա մարմնի վրա պահպանվել է նաև հագուստը՝ զգեստը և կոշիկները։ Պահպանվել են կնոջ մազերը, մաշկը և ուղեղը։
Inrap հնագիտական ինստիտուտի տվյալների համաձայն՝ մահացածն այրի է եղել, նրա անունն է եղել Լուիզա դե Կենգո, դքսուհի Բրեֆեյակ։ Նա մահացել է ավելի քան 60 տարեկանում՝ 1658-ին, և թաղվել է իր ամուսնու սրտի հետ։
Անհրաժեշտ հետազոտություններից հետո կնոջը կվերահուղարկավորեն իր հայրենի Ռեն քաղաքում։ Գիտության համար կպահպանվի նրա հագուստը, հավանաբար՝ այն կցուցադրեն։



Աղբյուրը՝ Tert.am
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
4
Unisport – Armenian Futsal Cup holder
5
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank



