ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական նախագիծ է. Նազարբաեւ
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական նախագիծ է, ԽՍՀՄ-ի վերստեղծման մասին որեւէ խոսք չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 1-ին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որն այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակցում է միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
Պետության ղեկավարի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ Նազարբաեւը հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի հասարակական ու քաղաքական գործիչների հետ: Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական միավորում է՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժման միասնական կանոններով:
«Կցանկանայի ընդգծել, որ ԽՍՀՄ-ի վերստեղծման մասին ոչ մի խոսք չկա: Պետք է վերջ դնել «սառը պատերազմի» այդ կարծրատիպերին: Դրանք խանգարում են մեզ առաջ նայել: Եվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական նախագիծ է»,- Նազարբաեւի խոսքը մեջբերել է մամուլի ծառայությունը, հաղորդել է ՌԻԱ նովոստին:



