ԱՄՆ-ը պլանավորում է 335 մլն դոլար տրամադրել Ուկրաինային անվտանգության ապահովման համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը պլանավորում Է 335 միլիոն դոլար տրամադրել Ուկրաինային անվտանգության ապահովման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հանդիպան ժամանակ:
Ավելի վաղ այս մասին հաղորդագրություն Է հայտնվել Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
«Փոխնախագահը նախագահ Պորոշենկոյին տեղեկացրել Է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 335 միլիոն դոլար կտրամադրի անվտանգության բնագավառում օգնության համար, որը կներառի նոր խորհրդականների, (զինծառայողների – խմբ.) պատրաստում եւ ոչ մահացու զենքով օգնություն»,- ասված Է Բայդենի եւ Պորոշենկոյի հանդիպման արդյունքներին նվիրված՝ Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպումն անցկացրել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ: Քննարկվել են Դոնբասի իրադրությունը եւ Մինսկի համաձայնությունների կատարումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



