Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ապրիլի 1-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Այսօր ցանկացած մեխանիզմ (լինի դա ընտանիքը, աշխատանքը, թե այլ բան), որի պտուտակը հանդիսանում է Խոյը, խափանումներ կտա: Չնայած, որ այդ խափանումները հիմնականում կսահմանափակվեն մանրուքներում, կարող են խիստ շեղել Խոյերին` խանգարելով կենտրոնանալ: Այդ իսկ պատճառով` Խոյերն այսօր գլուխ գովալու արդյունքներ չեն ունենա: Չնայած` դժվար թե որևե մեկը, այդ թվում ղեկավարությունը, այսօր նրանցից սխրագործություններ սպասի:

Ցուլ

Ցուլերին աստղերն այսօր կտրականապես խորհուրդ չեն տալիս միայնակ գործել: Այսօր դուք դժվար թե կարողանաք ինչ-որ բան լուծել, իսկ եթե փորձեք, արդյունքը ցավալի կլինի: Այնպես որ, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ կարևոր հարց լուծել, ստիպված կլինեք քննարկել այն շրջապատի հետ, լսել նրանց կարծիքները, փոխզիջում գտնել: Այդ դեպքում արդյունքը կարժենա ծախսած ջանքերին. բարդ ճանապարհն ուղիղից շատ ավելի արդյունավետ կլինի:

Երկվորյակ

Այսօր Երկվորյակներին խորհուրդ չի տրվել ներգրավվել արկածախնդրությունների` լինի դա աշխատանքում, անձնական կյանքում, թե որևէ այլ գործում: Ցանկացած հարցում, որտեղ հաջողություն եք սպասում, կարող են խափանումներ լինել. հաջողությունն այսօր ձեզանից երես կթեքի: Տհաճություններից խուսափելու համար բավական է ուղղակի ռիսկի չդիմել, պահպանել ստուգված, պահպանողական ուղղությունը կամ զբաղվել ընթացիկ հասարակ գործերով:

Խեցգետին

Այսօր Խեցգետիններին խորհուրդ չի տրվում հույսը դնել միայն իրենց վրա. ինքնավստահությունը կարող է հանգեցնել սխալների և խափանումների: Այսօր հեշտությամբ կարող եք չնկատել այն, ինչը գտնվում է ձեր քթի տակ, կամ սխալվել տարրական հարցում: Փոխարենը հաջող կստացվի զույգով աշխատանքը. եթե մտերիմներից մեկը սիրալիր կերպով համաձայնի վերահսկել ձեզ, շատ ավելի ուշադիր և պակաս ցրված կդառնաք:

Առյուծ

Այսօր Առյուծներին խորհուրդ չի տրվում անցնել խոշոր նախագծերի` այլ մարդկանց մասնակցությամբ. դժվար թե հաջողվի դրանք իրագործել: Նույնը վերաբերում է նաև ցանկացած համատեղ նախաձեռնության: Միակ մարդը, ում վրա կարող եք այսօր ինչ-որ չափով հույս դնել, դուք ինքներդ եք: Հետևապես, արժե կենտրոնանալ այն նախագծերի վրա, որոնց համար անձամբ եք պատասխանատու և որոնցում ձեզ ոչ ոք չի կարող խանգարել:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս այսօր ներկայացնել իրենց նախագիծը կամ հենց իրենց. շրջապատը դա գերազանց կընդունի: Օրը Կույսերին մղում է խոսելու կերպարների և զգացմունքների լեզվով, իսկ դա հենց այն լեզուն է, որը բոլորը մեծ ուրախությամբ կընդունեն: Այլ կերպ ասած` խորհուրդ չի տրվում ունկնդիրների ուղեղները ծանրաբեռնել թվերով և փաստերով: Բավական են վառ, վարակիչ զգացմունքները, և մարդիկ սիրով կհետևեն ձեզ:

Կշեռք

Այսօր Կշեռքներին խորհուրդ է տրվում պատրաստ լինել, որ ամեն ինչ այնպիսին չէ, ինչպես առաջին հայացքից է թվում: Ընդ որում` անակնկալները կարող են լինել ինչպես հաճելի, այնպես էլ` ոչ այնքան: Օրինակ` կարող են անսպասելի դժվարություններ ի հայտ գալ գործերում, որոնք վաղուց լուծված էիք համարում: Միևնույն ժամանակ, որոշ բարդ հարցեր այսօր կարող են ինքնըստինքյան լուծվել: Մի խոսքով, ճիշտ կանեք այսօր պատրաստ լինել ցանկացած անակնկալի:

Կարիճ

Կարիճներին օրը չի հակում վերլուծելու կամ մանրամասների մեջ խորանալու: Կարող եք ընթացքում որոշումներ կայացնել կամ գաղափարներ մերժել` ենթարկվելով միայն ներքին պոռթկմանը: Սակայն աստղերը զգուշացնում են, որ այսօր չարժե ապավինել ինտուիցիային: Կանխազգացումները, ամենայն հավանականությամբ, խաբուսիկ կլինեն, իսկ դրանց հիման վրա ընդունված որոշումները` սխալ: Բարդություններից և տհաճություններից խուսափելու համար ճիշտ կանեք տաք գլխով չգործել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այսօր խորհուրդ է տրվում եռակի զգույշ լինել, հատկապես այն ամենում, ինչը վերաբերում է ռիսկային նախագծերին և արկածախնդրություններին: Աստղերը հուշում են, որ այսօր չարժե հույսը դնել բախտի վրա, քանզի մեծ է կործանիչ տապալման հավանականությունը: Այնպես որ, այսօր չարժե ռիսկի դիմել:  Խելամիտ կլինի որոշ ժամանակ ուղղակի սպասել, նախագիծը հետաձգել. ժամանակի հետ իրավիճակը կփոխվի, և կկարողանաք վերադառնալ ձեր մտահղացմանը:

Այծեղջյուր

Այսօր Այծեղջյուրների էնտուզիազմը կարող է հակառակ արդյունքի բերել: Առաջ ընթանալու փոխարեն Այծեղջյուրներն իրենց անզուսպ պոռթկումով կարող են նյարդայնացնել շրջապատին, և դա կկանգնեցնի նրանց բոլոր ձեռնարկումները: Որպեսզի նման բան տեղի չունենա, աստղերը խորհուրդ են տալիս խնայել ուժերը և օրն անցկացնել մտերիմների հետ շփվելով: Իսկ եթե իրավիճակն ակտիվություն պահանջի, փորձե՛ք ավելորդ պոռկթում չդրսևորել:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս թուլանալ և ինչպես հարկն է հանգստանալ: Դա ձեզ պարզապես անհրաժեշտ է, որպեսզի վերականգնեք էներգիայի և կենսական ուժերի սպառված պաշարը: Շրջապատում ձեզ կարող են չհասկանալ, այդ իսկ պատճառով` արժե մտածել, թե ինչպես գործել, որպեսզի չվնասեք ո՛չ ձեզ, ո՛չ ուրիշներին: Հնարավոր է, որ պարտականությունների մի մասը կարողանաք դնել ուրիշների ուսերին, իսկ մյուս մասն ընդհանրապես հետաձգել:

Ձկներ

Այսօր Ձկներին անհրաժեշտ է իրենց թափ տալ: Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչի նկատմամբ անտարբեր եք: Իրականում ձեր զգացմունքները բթացրել է առօրյան, և եթե կարողանաք կյանքում բազամազանություն մտցնել, կվերակենդանանա նաև հանգած էնտուզիազմը: Գուցե արժե մի կողմ դնել բոլոր գործերը և մեկնել հանգստի կամ հակառակը` անցնել նոր հեռանկարներ խոստացող նոր նախագծի: Այսօր փոքր-ինչ արկածախնդրությունը ձեզ միայն օգտակար կլինի: 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference