Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


«Մեր բակ»-ի Լալան, Հրանտը, Աշոտը, 90-ականների սեքս-սիմվոլ Լիլիթ Կարապետյանը՝ Armenia TV-ի «Վերնիսաժ»-ում

PHOTO

Tert.am-ը գրում է.

Հեռուստադիտողից խնամքով թաքցված ու կապույտ էկրանից դուրս մնացած բոլոր կադրերն ու պատմություններն այլևս գաղտնազերծվելու են։ Այսօր Armenia TV-ն իր հեռուստադիտողին է ներկայացնում նոր՝ «Վերնիսաժ» անվամբ հեռուստաշոու, որի շրջանակներում հայտնի մարդիկ վերհիշելու են՝ հայտնի դեպքերն ու պատմությունները, պատմելու են կուլիսներից այն կողմ կատարվածի մասին։

«Վերնիսաժ»-ը վարելու են Նազենի Հովհաննիսյանն ու Արտակ Հերիքյանը։ Առաջին հաղորդումը նվիրված  է «Մեր բակը» երաժշտական կատակերգության 20-ամյակին։ Ինչպես Tert.am Youth-ի հետ զրույցում ասաց Նազենի Հովհաննիսյանը, «Մեր բակ»-ի մասին վերհիշելու շատ բան կա։

Իսկ հաղորդումն ինքնին, Նազենի Հովհաննիսյանի խոսքով, առաջին հերթին ուրախ, հաճելի, հետաքրքիր պատմությունների մասին է լինելու, բացահայտվելու են գաղտնի ու անհայտ երևույթները, որոնք կադրից դուրս են մնացել, որոնց մասին շատերը չգիտեն, չեն էլ լսել։

«Մենք չենք խոսելու այն ամենի մասին, ինչի մասին շատ է խոսվել։ Փորձելու ենք բացահայտել փակ, թերթերում մնացած, կադրից դուրս մնացած կարևոր, հետաքրքիր երևույթները։ Յուրաքանչյուրը կգտնի իրեն տասը հետաքրքիր րոպե, իր սերնդին բնորոշ պատմություն, յուրաքանչյուրը կունենա այն նոստալգիկ պատկերը, որը բոլորիս համար կարևոր է։ Նոր երևույթները հին տոմարով, հին երևույթները՝ նորովի․․․ Այս ամենը կլինի «Վերնիսաժ»-ում։ Սա կլինի հետաքրքիր գեղարվեստական խճանկար»,- նշեց Նազենի Հովհաննիսյանը։

Իսկ «Վերնիսաժ»-ի տաղավարում ֆիլմի 1-ին, 2-րդ, 3-րդ հատվածներում նկարված դերասաններն են՝ 90-ականների սեքս սիմվոլ Լիլիթ Կարապետյանը, Լալան, Հրանտը, Աշոտը:

Դերասան Հրանտ Թոխատյանն ասաց, որ ինքը միշտ հաճույքով է հիշում «Մեր բակ»-ի մասին, հատկապես՝ խաղահրապարակում բակի իրական բնակիչների հետ շփումները, նրանց հյուրընկալությունը։

«Սուրճ էին հասցնում, ջուր, մեզ տուն էին կանչում։ Մարդկանց վիճակը վիճակ չէր, բայց ամեն ինչ անում էին, որ մենք մեզ լավ զգայինք։ Դերասաններն ունեին իրենց սենյակը, բայց բնակիչները միշտ տուն էին հրավիրում ․․․ 96, 97 թվականներին «Մեր բակ»-ը նկարվեց որպես ամանորյա թողարկում, հետո, երբ ջերմ ընդունվեց հեռուստադիտողի մասին, նկարվեցին երկրորդն ու երրորդը։ Բայց առաջին հատվածում մի բան կար, չգիտեմ՝ չեմ կարող բացատրել, թե ինչ, որ հետո մյուսներում էլ չկային։ Դերասանները գալիս էին անգամ այն ժամանակ, երբ նկարահանում չունեին, որովհետև մթնոլորտը շատ ջերմ էր»,- Tert.am Youth-ի հետ զրույցում պատմեց դերասանը։

Հրանտ Թոխատյանի խոսքով՝ շատ դեպքերում նկարահանման հրապարակում էին ծնվում գաղափարները․ «Մի անգամ ընդմիջման ժամանակ, երբ բոլորը գնացել էին, տեսախցիկը միացրած էին թողել ու ես մի ամբողջ դրվագ նկարվել էի։ Ֆիլմի մեջ այդ կտորը չկա, բայց ես պահպանել եմ այն՝ որպես ինձ համար հետաքրքիր էպիզոդ»։

Ի դեպ, Հրանտ Թոխատյանի հայտնի վերարկուն՝ կաթնագույն «տռենչը», գոտկատեղից բարձր գոտիով մինչ օրս պահպանվում է։ Դերասանն ասաց, որ վերարկուն 90-կաններին բնորոշ իր է, ուստի խնամքով պահում է իր տանը, որ գլխարկի պես չկորի։

Թոխատյանն անկեղծացավ, որ ի սկզբանե վերարկուն նախատեսված չի եղել գոտիով կապելու համար․«Երբ որ զգեստապահարանում էինք, հագա վերարկուն, մի բան կարծես պակաս լիներ։ Հետո գոտին պատահաբար վերև բարձրացավ, Միքայել Դովլաթյանն ասաց՝ վերջ, այսպես պիտի լինի ու այդպես էլ մնաց»։

Պրոդյուսեր, դերասան Կարեն Ղազարյանն էլ ասաց, որ «Մեր բակ»-ն իր բնույթով բակ էր։ «Ցանկացած մարդ գիտի՝ ինչ է կատարվում մեր բակում, որի մասին խոսել չի կարելի։ Դա մեր կյանքն էր, «Մեր բակ»-ը բակ էր, բոլորիս բակն էր»,- ասաց դերասանը։ 

Բացելով փակագծերը՝ Կարեն Ղազարյանը հիշեց «Մեր բակը-2»-ում իր և Արմեն Ջիգարխանյանի հայտնի դրվագը՝ նկուղում «Ժամանման վայրը փոխել չի կարելի» ֆիլմի նմանակման նկարահանման վերաբերյալ։ «Նստած էի, բան էի ուտում, ինձ հարցնում էին՝ մենակ պատասխանում էի, եթե հիշում եք, ու այնքան վատ էի ինձ զգում, որովհետև երբեք այդքան բորշչ չէի կերել, ինչքան այդ օրը։ Այնքան էինք փորձել նկարել այդ դրվագը, որ երևի մի քանի աման բորշչ էի կերել»,- պատմեց Կարեն Ղազարյանը։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference