Հնդկաստանում Էստակադայի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 23-ի
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Կալկաթա քաղաքում կառուցվող ավտոմոբիլային Էստակադայի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 23-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
«Նրանցից շատերը, ում մեզ հաջողվել Է փրկել, լուրջ վնասվածքներ են ստացել: Կա նաեւ այն բանի հավանականությունը, որ փլվածքների տակ դեռեւս մարդիկ են մնում»,- լրագրողներին հայտարարել Է ոստիկանության կոմիսարը:
Իշխանությունների տվյալներով՝ առայժմ հաջողվել Է փրկել 90 մարդու, նրանցից ոմանց հիվանդանոցներ են տեղափոխել օրհասական վիճակում:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշերը:
Մարտի 31-ին Կալկաթայում փլվել Է կառուցվող Էստակադայի երեք հենասյուն: Այդ պահին դրա տակ գտնվում Էին լուսակրի արգելող ազդանշանով կանգ առած ավտոմեքենաներ:
Կառուցող ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել հետաքննության հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



