Կրակոց Երեւանում. հրազենային վնասվածքից 20-ամյա երիտասարդ է մահացել
SOCIETYԵրեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնից մարտի 31-ին, 23:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Երեւանի 20-ամյա բնակիչ Արթուր Գալստյանը, որը գիտակցության չգալով մահացել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանությունից հաղորդեցին, որ դեպքի առնչությամբ նախաքննություն է տարվում:
Ըստ shamshyan.com-ի՝ մահացածին վիրավոր վիճակում հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 21-ամյա Սարգիս Ա.-ն, Արարատյան թաղամասում գտնվող «Փարոս» ռեստորանային համալիրի մոտից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



