Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Ալիևը քաղբանտարկյալներին օգտագործում է որպես բանակցային մանրադրամ. միջազգային մամուլի անդրադարձը

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վաշինգտոնյան այցի կապակցությամբ մի խումբ ադրբեջանցի ներկա և նախկին քաղբանտարկյալներ հրապարակումներով են հանդես եկել միջազգային մամուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Washington Post-ում հրապարակված բաց նամակը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան գրել է Բաքվի բանտից: «Ես լ րագրող եմ և իմ միակ «հանցագործությունը» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի և նրա կառավարության հսկայական կոռուպցիան հետաքննելն էր… Ալիևն այս շաբաթ Վաշինգտոնում մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որի հրավերը նախագահ Օբամայից ստանալու համար ստիպված էր ներում շնորհել մի քանի քաղբանտարկյալների: Չնայած նրանք ազատ արձակվեցին, սակայն նրանց արգելվեց երկրից դուրս գալը և արդարությունը չվերականգնվեց»,- գրում է Իսմայիլովան: 

Այն հարցին, թե ինչու հենց հիմա բաց թողնվեցին քաղբանտարկյալները, ինչն էր փոխվել, Իսմայիլովան պատասխանում է, որ նրանք փոխանակվեցին Օբամայի հետ ձեռքսեղմումով կամ նավթի գնի անկման պայմաններում քայքայվող տնտեսությունը փրկելու համար Համաշխարհային բանկից վարկով: «Ալիևն անամոթաբար օգտագործում է քաղբանտարկյալներին որպես բանակցային մանրադրամ` իր արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելու համար: Եվ ենթադրվում է, որ ազատվածները պետք է ուրախ լինե՞ն: Ես ուրախ, շատ ուրախ եմ, որ որոշ քաղբանտարկյալներ ազատ են արձակվել, սակայն նրանց և իմ պայքարը չի ա վարտվել: Ես խաղալիք չեմ, որպեսզի Բաքվի կամ Վաշինգտոնի դիվանագիտական առաջընթացի համար օգտագործվեմ: Մենք ռեժիմի գերիներն ենք բանտում, թե նրանից դուրս»,- գրում է Խադիջա Իսլմայիլովան` հորդորելով ԱՄՆ նախագահ Օբամային հարցնել Ալիևին, թե երբ է վերջինս պատրաստվում դադարեցնել ճնշումներն ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ կամ երբ է նա պատրաստվում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: «Սրանք կարևոր հարցեր են: Նրանք չպետք է մնան անպատասխան: Եվ մենք կպայքարենք մինչև արդարությունը լիովին հաղթանակի»,- եզրափակում է լրագրողը:

Մեկ այլ նմանատիպ հրապարակում էլ հեղինակել են նախկին քաղբանտարկյալներ Ինտիգամ Ալիևը, Ռասուլ Ջաֆարովը և Անար Մամադլին The Guardian-ում: «Մեր երկրի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վաշինգտոնում մասնակցում է աշխարհի ժողովրդավարական երկրների առաջնորդների հանդիպմանը: Սակայն մեր երկիրը գործող ժողովրդավարություն չէ»,- գրում են հեղինակները` հավելելով, որ իրենք երկրի վերջին քաղբանտարկյալները չեն. դեռ բանտում են Խադիջա Իսմայիլովան, Իլգար Մամադովը և ուրիշներ: Նրանք շեշտում են, որ Ադրբեջանում բացակայում է օրենքի գերակայությունը, չեն հարգվում մարդու հիմնարար իրավունքները: «Մենք բոլորս ներգրավված ենք այնպիսի ոլորտներում, որոնք լիովին օրինական են ցանկացած ժողովրդավարությունում: Եթե Ադրբեջանն այդպիսին է, ապա կառավարությունը չպետք է միջամտի մեր գործունեությանը: Սակայն Ադրբեջանը կկարողանանք համարել լիովին գործող ժողովրդավարություն միայն այն դեպքում, երբ բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, կտիրի օրենքի գերակայություն, իսկ հասարակական կազմակերպություններն էլ կկարողանան ազատ գործել»,- ամփոփում են հեղինակները:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement