Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Երջանիկ եմ սիրելիիս հետ. Լիկա Սալմանյանն անկեղծանում է

LIFE

Asekose.am գրում է.

Որոշ ժամանակ առաջ դերասանուհի Լիկա Սալմանյանը համարվում էր ամենաքննարկվող դերասանուհիներից մեկը, իսկ այսօր դերասանականգործունեությունը դնելով մի կողմ՝  կարծես թե զբաղվում է միայն իր գեղեցկության սրահի տնօրինմամբ և զարգացմամբ: Asekose.amը զրուցել է դերասանուհու հետ՝ իրհայտնիության«Դոմինո» սիթքոմում նկարահանվելուայնուհետև նաև դրանումչընդգրկվելու պատճառների,  իր ներկայիս սիրելիիևվերջապեսՌիչարդՄադլենյանի հետ նախկինում ունեցած  հարաբերությունների մասին:

Լիկահանրությունը Ձեզ ճանաչեց «Հարազատ Թշնամի» հեռուստասերիալիցԹեևնախկինում արդեն սերիալում նկարահանվելու փորձ ունեցել էիք, բայց կարծես թեհենց «Հարազատ Թշնամի»-ով սկիզբ դրվեց Ձեր դերասանական ակտիվգործունեությանըԻրականում ակնկալո՞ւմ էիքոր չլինելով մասնագիտությամբ դերասանուհի՝ այդքան հեշտությամբ հայտնի  կդառնաք և կլինեք ամենաքննարկվողդերասանուհիներից մեկը:

Հեռուստատեսության ասպարեզում իմ ակտիվ գործունեությունը սկսվեց հենց «Հարազատ Թշնամի» սերիալից: Իմ հաջողության սկիզբը Դիանա Գրիգորյանի վստահությունն էր: Այս ասպարեզում գտնվող յուրաքանչյուր մարդ ցանկանում է լինել հայտնի, սակայն քչերի մոտ է դա ստացվում: Ճիշտ է, ես չունեմ դերասանական կրթություն, բայց այն, ինչ ունեմ, դա իմ աշխատասիրության, ինչպես նաև պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ է:

Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ կցանկանայիք այնպիսի դերասանուհիդառնալոր թեկուզ եթե չլիներ Ձեր մասնակցությունը  որևէ տեղերբեք չմոռացվեիք:Ի՞նչ եք կարծում՝ երկու տարի գրեթե ամեն օր հայտնվելով մարդկանց «տանը»,կարողացե՞լ եք գոնե կիսով չափով ձեռք բերել Ձեր իսկ նշածը:

Հարցազրույցներից մեկում նշել եմ, որ կցանկանայի հիշվել ինձանից հետո… Հույս ունեմ՝ կհիշվեմ:

«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ավարտից հետո, երբ Ձեր աստեղային ժամն էր, և թվում էր, թե առաջարկները պետք է միմյանց հաջորդեին,  մեկնեցիք Ուկրաինա՝ Ձեր մայրիկի մոտ: Սակայն որոշ ժամանակ հետո կրկին վերադարձաք Հայաստան և որպես վերադարձի պատճառ առաջ բերեցիք կարոտը:  Իրականում գուցե հասկացա՞ք, որ կարող էիք ձեռքից բաց թողնել այն հայտնիությունն ու հաջողությունը, որն արդեն ունեիք:

Երբևէ որևէ բան չեմ անում PR ձեռք բերելու համար, իմ զգացմունքներն իմն են: Կարոտ նշանակում է՝ սիրում եմ հայրենիքս և չեմ կարողանում երկար մնալ այլ երկրում և ըստ այդմ՝ վերադարձա հենց այս պատճառով: Վերադարձս բոլորովին կապ չուներ հայտնի լինելու և չլինելու հետ:

Վերադառնալով հայրենիք՝ սկսեցիք նկարահանվել «Դոմինո» սիթքոմում: Հետաքրքիր է՝ հե՞շտ տրվեց այդ կտրուկ անցումը և արդյո՞ք վախ չկար հանրության մոտ  նոր կերպարով չընկալվելու:

Նոր ժանր, նոր աշխատանքային թիմ: Բնական է, մտահոգված էի, թե ինչպես ինձ մոտ կստացվի, մարդիկ նույնիսկ դրսում էին ինձ Էմկա դիմում, իրականում չգիտեի՝ «Դոմինո»-ն դիտելուց հետո որպես Լիլիթ ինչպես կընկալվեի հանրության կողմից:

Նախկինում ունեցած Ձեր փորձը («Հարազատ Թշնամի»վկայում է այն մասինոր նկարահանվում էիք մի սերիալումորտեղ որ գրեթե բոլոր իրադարձություններըզարգանում էին հենց Ձեր շուրջԻսկ «Դոմինո» սիթքոմում թեպետ գլխավորհերոսուհիներից մեկին էիք մարմնավորում,  սակայն տպավորություն էրոր Ձերկերտած կերպարը երկրորդական էրԻ վերջո՝ դա՞ էր պատճառըոր հանդիսատեսըՁեզ չտեսավ սիթքոմի 2-րդ եթերաշրջանումթե՞  չնկարահանվելուդրդապատճառներն ավել խորքային էին:

Սիթքոմում ես հանդես էի գալիս որպես դերասանուհի և ես իրավասու չէի որոշելու, թե երկրորդ եթերաշրջանում ինչ նոր դեպքեր կզարգանան և սցենարային ինչ նոր ուղվածություններ կլինեն:  Սիթքոմում սցենարային փոփոխություններ եղան, երևի թե նկատած կլինեք, և միգուցե հենց դրանք եղան պատճառը, որ ես երկրորդ եթերաշրջանում այլևս չկամ:

Շարունակելով  տվյալ թեման՝ պետք է նշեմոր Ձեր՝ «Դոմինո»-ում այլևսչնկարահանվելը համացանցային օգտատերերի մոտ բազմաթիվ քննարկումներիառիթ հանդիսացավ: Ըստ խոսակցությունների՝ տարաձայնություններ էիք ունեցելսիթքոմի տնօրինության հետԻսկ վերջերս էլ քննարվում էր նաև այն վարկածը, որ«Դոմինո»-ի ստեղծագործական թիմին այլևս չէր գոհացնում Ձեր կառուցվածքը,ավելին՝ Ձեզ խնդրել էին փոքր-ինչ նիհարել:

Նախորդ հարցում ես ինչ-որ չափով արդեն նշեցի պատճառը, իսկ ինչ վերաբերում է կառուցվածքին, ապա չեմ կարծում, որ ինձ որպես մոդել էին հրավիրել նկարահանվելու և ես պարտավոր էի պահել 90-60-90 ընդունված չափսերը: Երբեմն հարցի պատասխանը շատ ավելի պարզ է, քան կարող է լինել ոմանց երևակայությունը: Ուղղակի սցենարային փոփոխություն, որում կերպարի գիծն ավարտվում է:

Անցում կատարելով դեպի Ձեր անձնական կյանք, հարկ է նշել, որ վերջերսխոստովանեցիքոր ընտրյալ ունեքՀետաքրքիր էի՞նչ փուլում են ձերհարաբերություններըԱրդյո՞ք դրանք օրինականացնելը սարերի հետևում չէ:

Այս հարցին միայն ցանկանում եմ պատասխանել, որ երջանիկ եմ: 

Գաղտնիք չէոր կար շրջաներբ անդադար քննարկվում էին Ձեր և երգահան ՌիչարդՄադլենյանի սիրավեպի մասին լուրերըԴատելով ձեր երկուսի միկրոբլոգումտեղադրված լուսանկարներից և տեսանյութերիցկարելի էր եզրակացնելոր դուքիսկապես մտերիմ ընկերներ էիք: Սակայն պետք է փաստենքոր ձեր հնարավոր սիրավեպի խոսակցություններն այդպես էլ երբեք հստակ չմեկնաբանվեցին՝  ոչ Ձեր,  ոչ էլ Ռիչարդի կողմիցԱյսօրերբ այդ ամենը կարծես անցյալում է, կարո՞ղ եքմանրամասնել, թե իրականում ի՞նչ կարգավիճակում էիք գտնվում Դուք և ՌիչարդՄադլենյանը:

Սա կյանքի անցած փուլ է, որի մասին խոսել չեմ ցանկանում:

Լիկա թեև բավական երիտասարդ եքբայց բոլորովին վերջերս համալրեցիքգործարար-դերասանուհիների շարքը: Արդյո՞ք Ձեզ հեշտ է տրվում լինել վերահսկողիև կառավարողի դերում:  

Իհարկե այդքան էլ հեշտ չէ, բայց պետք է փորձել և սովորել: Կարծում եմ, որ վատ չի ստացվում: Ինքս գտնում եմ, որ սա դեռ միայն սկիզբն է:

Եվ զրույցի վերջումկցանկանայի տեղեկանալթե ի՞նչ նոր առաջարկներ կան՝կապված Ձեր դերասանական գործունեության հետԵ՞րբ և ի՞նչ ձևաչափումհեռուստադիտողը հնարավորություն կունենա ապագայում տեսնելու Ձեզ:  

Առաջարկներ շատ կան տարբեր հեռուստաընկերություններից, սակայն ուզում եմ մի որոշ ժամանակ զբաղվել սրահիս զարգացմամբ, մինչև որ կլինի այն առաջարկը, որը որ կհետաքրքրի ինձ:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference