Աբխազիան այցագրեր է սահմանել իրեն չճանաչած երկրների համար
INTERNATIONAL NEWSԱբխազիան 2016 թվականի ապրիլի 1-ից այցագրեր Է սահմանել այն երկրների քաղաքացիների համար, որոնց հետ նա «միջկառավարական համաձայնագրեր չի ստորագրել անայցագիր ուղեւորությունների վերաբերյալ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում:
Այդպիսով, առանց այցագրերի Աբխազիայի տարածք կարող են ժամանել միայն Ռուսաստանի, Նիկարագուայի, Տուվալուի, Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության եւ Հարավային Օսիայի Հանրապետության քաղաքացիները: Նրանք կկարողանան Աբխազիայում անարգել գտնվել 90 օրից ոչ ավելի:
Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների բնակիչներին իրավունք Է տրված Աբխազիա ժամանել ՈՒկրաինայի քաղաքացու ներքին անձնագրով՝ ԴԺՀ-ի կամ ԼԺՀ-ի տարածքում գրանցմամբ, կամ փաստաթղթով, որը հաստատում Է ԴԺՀ-ի կամ ԼԺՀ-ի քաղաքացու անձը:
Աբխազական մեկանգամյա տուրիստական այցագրի ձեւակերպման արժեքը կազմում Է 10-ից մինչեւ 40 դոլար՝ կախված դրա գործողության ժամկետից, բազմակի օգտագործման այցագրինը՝ 30-60 դոլար:



