Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Ստի դետեկտորի ու Պերմյակովի ցուցմունքերի միջև որոշ հակասություններ են առկա

SOCIETY

 Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ապրիլի 1-ին վերսկսվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով  արտագնա դատական նիստը: Նիստի ժամանակ  շարունակվեց Ավետիսյանների սպանության գործով ապացույցների հետազոտման փուլը։

Վալերի Պերմյակովը փորձաքննության է ենթարկվել ստի դետեկտորի`պոլիգրաֆի միջոցով։ Այսօր այդ փորձաքննության արդյունքներն են հրապարակվել։ Այս փորձաքննության եզրակացությունների եւ Պերմյակովի ցուցմունքների միջեւ որոշ հակասություններ  են առկա։ Մասնավորապես, փորձաքննությամբ Պերմյակովը հայտնել է, թե սվին-դանակով հարվածել է փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին, նաեւ Արմեն Ավետիսյանին, մինչդեռ, ըստ դատաբժշկական փորձաքննության, սվին-դանակով հասցված վնասվածքներ հայտնաբերվել են միայն փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մարմնի վրա։ Ստի դետեկտորով անցկացված փորձաքննությամբ Պերմյակովը նշել է, որ ատելություն է զգացել Աիդա Ավետիսյանի նկատմամբ։ Ըստ փաստաբանների՝ այս ամենը Պերմյակովի ընկալումներն են, որոնք արտացոլվել են պոլիգրաֆի թեսթի արդյունքներում։ Դրանք համադրվելու են օբյեկտիվ իրականության հետ, բայց հիմնական հարցերում հակասություններ չկան` ըստ փորձաքննության Պերմյակովը մենակ է մտել Ավետիսյանների տուն եւ ինքն է կատարել սպանությունը։

Դատական այս նիստում ավատվեց փաստաթղթերի հրապարակման փուլը, այդ իսկ պատճառով նիստն այսօր ավելի շուտ ավարտվեց: Մինչև նիստի ավարտը դատարանը տեղեկացրեց, որ կարողացել է հստակեցնել Պերմյակովի 7 ծառայակիցներից 5-ի  գտնվելու վայրը, մյուս 2-ի, այդ թվում նաև Վ. Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինի գտնվելու վայրը դեռ չի հաջողվել հստակեցնել:

 Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին, որի ժամանակ կմեկնարկի իրեղեն ապացույցների փուլը: Այդ փուլից հետո հերթը կհասնի Պերմյակովի հարցաքննությանը։ Ռուսական կողմի դատավարության ժամանակ, ըստ փաստաբանների, նա, հավանաբար, կհրաժարվի ցուցմունքներ տալուց, եւ կհրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները։

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝  ժամը 06:00-ի սահմաններումնրանցմահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանըով կտրող- ծակողգործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոնայնուհետևյոթ օր հետո մահացելՆշանակվել էին դատաբժշկականդատատոքսիկոքիմիական,  դատաձգաբանական փորձաքննություններԿասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելուփորձ կատարելիս եւ հանձնել102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Արմենուհի Մխոյան

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign