Լիբանանի իշխանությունները 75 սիրիացի կանանց են ազատել սեռական ստրկությունից
INTERNATIONAL NEWSԼիբանանի անվտանգության ծառայությունները բացահայտել են սեռական շահագործման նպատակով մարդավաճառության՝ երկրում խոշորագույն խումբը եւ ազատել 75 կանանց, որոնց մեծ մասը եղել են սիրիացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծա ռայությունների մի աղբյուր:
«Սա սեռական շահագործման նպատակով մարդավաճառների խոշորագույն խումբն Է, որը մենք բացահայտել ենք Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր»,- ասել Է աղբյուրը:
Ոստիկանության սպաները կալանավորել են տասը տղամարդու եւ ութ կնոջ, որոնք պահպանում Էին այն շենքը, որտեղ պահում Էին տուժածներին: Եվս երկու կասկածյալներ առայժմ գտնվում են ազատության մեջ:
Կանայք ենթարկվել են ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, նրանց ծեծել են եւ հարկադրել սեռական ծառայություններ մատուցել: Բացի դրանից, չարագործները նկարել եւ տարածել են կանանց անպարկեշտ լուսանկարներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



