Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 7-րդ տեղը ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում
SPORTՖԻԴԵ-ն թարմացրել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ակտիվ շախմատիստների մեջ 7-րդ տեղում է` իր հաշվին ունենալով 2784 միավոր:«Արմենպրես»-ը, հղում կատարելով ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի ապրիլի 1-ի դրությամբ ներկայացված վարկանիշային աղյուսակին, տեղեկացնուÕ ´ է, որ աշխարհի ուժեղագույն շախմատիստի տիտղոսը շախմատային թագի հետ մեկտեղ շարունակում է պահպանել նորվեգացի Մագնուս Կառլսենը, ում ակտիվում 2851 միավոր կա:
Մարտի 1-ի համեմատ Կառլսենը պահպանել է միավորների քանակը, չնայած 2016 թ.-ի հունվարի 1-ի համեմատ այս տարի արդեն 7 միավորանոց աճ է գրանցել: Բացի այդ, սա արդեն 58-րդ անընդմեջ դեպքն է, որ նորվեգացին գլխավորում է ՖԻԴԵ-ի վարկանիշը:
Հավակնորդների մրցաշարում իրեն լավագույն կողմերով դրսեւորած, մրցաշարի հաղթող Սերգեյ Կարյակինը արդեն 8-րդ տեղում է 2779 միավորով:
Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս ներկայացուցիչներին, ապա Գաբրիել Սարգսյանը 47-րդ տեղում է` 2693 միավորով, Սերգեյ Մովսիսյանը 2659 միավորով 92-րդն է, իսկ ահա Վլադիմիր Հակոբյանը 2656 միավորով 98-րդն է: Հայաստանի տղամարդկանց լավագույն 5-րդ ներկայացուցիչը Հրանտ Մելքումյանն է, ով 118-րդ տեղում է 2646 միավորով:
ՖԻԴԵ-ի կանանց դասակարգման աղյուսակի Հայաստանի լավագույն ներկայացուցիչը շարունակում է մնալ Էլինա Դանիելյանը, ով 2 սանդղակով աջադիմել է եւ ներկայում 42-րդ տեղում է` 2445 միավորով: Լիլիթ Մկրտչյանը, նախորդ ամսվա համեմատ, պահպանել է դիրքը. նա 49-րդ տեղում է` 2434 միավորով: