Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ՉԺՀ դեսպանը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը

SOCIETY

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ապրիլի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և դեսպանության տնտեսական և կոմերցիոն հարցերով խորհրդական Շիցայ Վանին:  

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, արտաքին կապերի կոորդինացման բաժնի պետ Հասմիկ Սարգսյանը: 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար, նշելով, որ արձանագրայինից բացի, սա նաև լավ հնարավորություն է գործնականում խոսելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին:

Ողջունելով հյուրերին, Արծվիկ Մինասյանը  բարձր է գնահատել հայ-չինական համագործակցությունը, նախարարության հետ իրականացվող աշխատանքները` կարևորելով Չինաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման ու խորացման անհրաժեշտությունը, նաև նշելով, որ էկոնոմիկայի նախարարությունը բոլոր ջանքերը կգործադրի դրանց արդյունավետ իրականացման համար:

Անդրադառնալով 2015 թվականի դեկտեմբերին Պեկինում կայացած առևտրատնտեսական հարցերով հայ-չինական հանձնաժողովի աշխատանքներին, նախարարը նշել է, որ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործարար նախագծերի իրականացման ուղղությամբ և ժամանակն է դրանք կյանքի կոչելու: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցմանը, շինանյութերի արտադրության կազմակերպմանը, հայ-չինական համատեղ ընկերությունների ստեղծմանը: Դրանց իրականացման համար դեսպան Թիան Էրլունը նշել է նաև պետության պատրաստակամությունը` աջակցելու մասնավոÖ € հատվածի ներգրավմանն այդ աշխատանքներին:

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի դիտարկմանը ծրագրերի իրականացման արդյունավետության համար  Հայաստանում   չինարեն լեզվի ուսուցման կարևորությանը, դեսպանը հայտնել է, որ արդեն հունիսին կմեկնարկի չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ կա մեծ ներուժ այս ոլորտը ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Չինացիներին Հայաստանն ավելի ճանաչելի ու մեր երկրի գրավչությունն առավել հասանելի դարձնելու համար, էկոնոմիկայի նախարարը նշել է զբոսաշրջության ոլորտի չինական լրատվամիջոցների ներկայացուցիչների ճանաչողական այցի անհրաժեշտությունը մեր երկիր:

Իր հերթին դեսպան Էրլունը տեղեկացնել է Արծվիկ Մինասյանին ընթացիկ տարվա մայիսի կեսերին Չինաստանում կայանալիք տուրիզմի հարցերով խոշոր միջազգային կոնֆերանսի մասին` հավելելով, որ  չինական կողմը ուրախ  կլինի այդ միջոցառմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին որպես պատվավոր հյուր տեսնելու:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են բոլոր ուղղություններով հայ-չինական համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը:

 

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign