Սատիրան տեղափոխվել է քաղաքական դաշտ. Կարեն Բաբաջանյան
LIFEԱյսօր Հումորի օրն է: Ավելի դժվար կլիներ մեր հոգսաշատ առօրյան, եթե չլիներ հումորը: Խոսելով այսօրվա հեռուստատեսային հումորի մասին՝ «32 ատամ»-ի և «Թատրոն 32»-ի գեղարվեստական ղեկավար Կարեն Բաբաջանյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ այն միջինից ցածր վիճակում է:
Ըստ Բաբաջանյանի՝ դա չէ պատճառը, որ ներկայում զվարճալի նախագծեր չի անում: Հարցին՝ հումոր անելիս պե՞տք է հաշվի առնել հանդիսատեսի պահանջը, թե՞ հումորը պետք է թելադրի ճաշակը, Կարեն Բաբաջանյանը պատասխանեց. «Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Պետք է հաշվի նստել պահանջարկի հետ և նրբորեն բարձրացնել մարդկանց ճաշակը: Միայն պահանջարկին հետևելը մասնագիտական անբարոյականություն է: Բայց կարող եմ ասել, որ շատ վտանգավոր է միայն առաջարկով հանդես գալը, եթե ուզում ես հաջողության հասնել: Պահանջարկն ու հանրության ճաշակը դեգրադացվում է օրեցօր: Եթե շարունակենք նույն տեմպերով, ապա ուշ կլինի մեղադրել աճող սերնդին և քննադատել նրանց վարքը»:
Անդրադառնալով քաղաքական երգիծանքի բացակայությանը՝ «32 ատամ»-ի գեղարվեստական ղեկավարն ասաց. «Սատիրան տեղափոխվել է քաղաքական դաշտ, էլ տեղ չեն թողնում: Իրենք իրենցով կարողանում են մարդկանց զվարճացնել»:
Վերջում Կարեն Բաբաջանյանն ավելացրեց. «Լավ է լինելու»:
Լևոն Փանոսյան
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
A Brand-New Section on Idram&IDBank
3
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
4
Several real and profitable offers ahead of Black Friday: IDBank and Idram
5
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...



