Սիրիայի վերականգնման մասին հնարավոր կլինի խոսել միայն խաղաղության հաստատումից հետո. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSՍիրիայի վերականգնումը հնարավոր կլինի այն բանից հետո, երբ հակամարտության մասնակիցները կավարտեն մարտական գործողությունների փուլը եւ երկրում խաղաղություն կհաստատվի: Այդ մասին մարտի 31-ին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ավերիչ պատերազմի հետեւանքներից երկրի վերականգնմանը համաշխարհային կազմակերպության կողմից հնարավոր օգնության վերաբերյալ հարցին:
«Կարծում եմ, որ սիրիական հակամարտության բոլոր կողմերը կենտրոնացած են այն բանակցությունների վրա, որոնք վարում է ՄԱԿ-ի հանձնակատար Ստաֆան դե Միստուրան, եւ որոնք թույլ կտան խաղաղություն ու կայունության հաստատել երկրում, որպեսզի հնարավոր լինի սկսել նրա վերականգնումը»,- ասել է Դյուժարիկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



