Yerevan, 03.August.2026,
00
:
00
BREAKING


Իրավիճակը շփման գծում. Հակառակորդի ոչնչացված տանկերի թիվը հասել է 9-ի. (լրացվող)

SOCIETY
00:15 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ: Բան Կի Մունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում:
 
23:55 Արցախում հարյուրավոր կամավոր ազատամարտիկներ մեկնում են առաջնագիծ: 
 
Հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 18 զոհ եւ 35-ին մոտ վիրավոր:
 
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
 
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
 
Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
 
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում:
 
23:15 ԱՄՆ հայ դատի գրասենյակը (ANCA) anca.org/stopaliyev կայքն է գործարկել, որտեղ Լեռնային Ղարաբաղում խաղաղության յուրաքանչյուր կողմնակից կարող է կապվել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ եւ կոչ անել՝ դադարեցնել Ադրբեջանի նախագահի հրահրած հակահայկական հարձակումները:
 
23:10 Թարթառի բնակիչները անմիջապես փախուստի են դիմել Ադրբեջանի ԶՈւ կողմից ԼՂՀ-ի դեմ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված ռազմական գործողություններին հայկական կողմից պատասխան հարվածներ հասցվելուց հետո:
 
22:55 Հրադադարից հետո տարիներ շարունակ Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը քայլ առ քայլ տարածաշրջանը դարձնում է ռազմական գործողությունների թատերաբեմ: Այդ մասին ասվում է ԼՂՀ Ազգային ժողովի տարածած հայտարարության մեջ:
 
21:00 Ադրբեջանական զինուժը փորձել է Թալիշ ու Նոր Սեյսուլան գյուղերի ուղղությամբ գրոհներ իրականացնել, բայց բոլոր նախաձեռնությունները ամբողջությամբ տապալվել են: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
 
20:50 ԲՀԿ քաղաքական խորհուրդը խոստորեն դատապարտում է Ադրբեջանի վարած քաղաքականությունը եւ կոչ արել միջազգային հանրությանը հասցեական գնահատական տալ փաստացի պատերազմ սանձազերծած Ադրբեջանի գործողություններին:
 
20:15 ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
 
18:50 Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճանլարված:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակումեն հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարևելյան ուղղությամբ: Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 ("Գրադ") տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև՝ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ:

Ցավոք, թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը,որի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:

 
18:31 ԵՄ հանձնակատարը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը:
 
18:28 ԵԱՀԿ գործող նախագահ. Պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հարգել հրադադարի ռեժիմը:
 
18:25 ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն:
Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք: 
Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին:
 
18:22 Ստեփանակերտի հոսպիտալից այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 ժամկետային զինծառայող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Զինծառայողների վիճակները կայուն ծանր է:
 
18:05 ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն. Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու եւ ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հնարավոր հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը  հերթական անգամ անպատասխանատու եւ անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել։

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետեւողական սրման, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խախտման համար»։

 
18:02 Ադրբեջանի ՊՆ-ն երկար ժամեր լռություն պահպանելուց հետո պաշտոնապես ընդունել է առաջին կորուստները՝ 12 զոհված զինծառայող։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ Պաշտպանության նախարարությունը ընդունում է նաեւ Մարտակերտի Աղդամի ու Հադրութի շրջաններում հայկական դիրքերի ուղղությամբ գործողությունների հարձակողական բնույթը։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ընդունել է նաեւ մեկ ուղղաթիռի ու մեր զրահամեքենայի կորուստը։  
 
17:40 ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում ազատագրել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն:
Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք: 
Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին:
 
17:13 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ( Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ջեյմս Ուորլիք՝ ԱՄՆ ու Պյեր Անդրե ՝ Ֆրանսիա ) լուրջ մտահոգություն են հայտնել ղարաբաղյան համակարտության գոտում շփման գծում հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումների կապակցությամբ։ « Մենք կոշտ դատապարտում ենք ուժի կիրառումը ու ցավակցում մարդկային  անիմաստ  կորուստների կապակցությամբ՝այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Համանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել կրակը ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու համար։ Նրանք նորից վստահեցնում են , որ խաղաղ բանակցային լուծումը այլընտրանք չունի ու որ պատերազմը չի կարող լինել հակամարտությունը լուծելու միջոց»,- շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները։ 
 
16:45 ՀՅԴ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են:
 
16:35 Արցախում վիրավորված վեց անձանց վիճակը կայուն ծանր է. Նրանց վիրահատել են. ԼՂՀ ԱՆ
 
16:00 Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ՊՆ խոսնակ 
 

15:20 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն են ու դրանց հետ կապված հարցեր:

Նշենք, որ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում իրավիճակի լարման մասին: Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի խոսքով, մոտակա ժամերին Հանրապետության նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երեւանում:

 
15:15 Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 2-ին, իրավիճակի սրման հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
 
14:48 Արցախում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի հարձակողական գործողությունների ընթացքում վիրավորվել է սահմանամերձ Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը, նրան տեղափոխել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն:  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հանրապետական բժշկական կենտրոնից: Զավեն Ավանեսյանին այս պահին վիրահատում են, հիվանդանոցից չմանրամասնեցին, թե նա ինչ վիրավորում է ստացել:
 
13:31 Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով ապիրլի 2-ի գիշերվանից աննախադեպ խախտումներ է իրականացրել՝ կիրառելով ծանր տեխնիկա եւ փորձելով մի շարք տեղերում ներթափանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ 1994թ.-ից ի վեր ադրբեջանական կողմը հրադադարի նման խախտում չի արել:

«Հակառակորդը ստացել է համարժեք ուժգին պատասխան, ունի բազմաթիվ մարդկային կորուստներ, խոցվել է հակառակորդի երկու ուղղաթիռները: Պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հարցի խաղաղ կարգավորմանը: Սակայն եթե Բաքուն շարունակի փորձ կատարել՝ ապակայունացնելու իրավիճակը, ապա դա կավարտվի Բաքվում՝ Արցախի դրոշը ծածանելով»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանը հայտնեց նաեւ, որ վիրավորված երեխաների վիճակը ծանր է:

 
13:15 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման տեղեկություններով: Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախագահ Պուտինը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն դրսեւորել»,- ասել է նա:

 
12:55 Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
Այս հաղորդագրությունը պատրաստման ընթացքում էր, երբ հայտնի դարձավ, որ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք:
 
12:41 Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաեւ ԱԹՍ եւ տանկ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
 
12:30 ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում իրավիճակի լարման մասին: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
 
12:00 ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:  Այս մասին Past.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
 
Մարտական գործողությունները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդատվության նպատակով: 
 
11:00 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հարվածում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնե լ է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Համաձայն պաշտոնական տեղեկատվության` ադրբեջանական MiG 24/35 ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում»,- ասել է Հովհաննիսյանը:
 
10:35 Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 (<<Գրադ>>) կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
 
10:20 «Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այն մասին, որ հակառակորդի առաջնահերթ պլանները ձախողվել են, վկայում է այն փաստը, որ ադրբեջանական և ոչ մի կայքում որևէ հաղորդում չկա մարտական այս լայնածավալ գործողությունների մասին: Հակառակորդը երկու ելք ունի. կա՛մ փոխել իրադրությունը, կա՛մ մտածել սեփական հանրությանը մարդկային ու նյութական կորուստների մասին զեկուցելու եղանակների մասին»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
 
Times.am-ի ստույգ տվյալների համաձայն՝ պատերազմական կրակի ձայները լսվում են մինչև Բարդա։ Աղդամի ու Թարթառի ուղղությամբ ադրբեջանցիների տները ցնցվում են պայթյուններից։ Թե՛ կոմբատանտների, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում թշնամին ունի զոհեր։
Թարթառի ուղղությամբ առհասարակ որոշ գյուղեր դատարկված են։ Մարդաթափ է եղել նաև Ադրբեջանում սահմանապահ գյուղի «բրենդին» արժանացած հայտնի Ղափանլուն։
 
10:00 Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին:
Նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում մասնավորապես գրել է. «Ըստ երեւույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ոչ կառուցողական կեցվածքի եւ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունների ներքո»:
 
09:52 ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա- ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի եւ օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը եւ գրավել մարտավարական դիրքեր: Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:
 
09:35 Մարտական գործողություններում նախաձեռնությունը հայկական զինուժի ձեռքում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել եւ որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդն ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ, ինչպես նաեւ տեխնիկայի, այդ թվում ուղղաթիռի: Մարտական գործողություններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
 
09:18 Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:
 
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement