Ժամանակակից էթիկայի 10 կանոն, որ պետք է իմանա յուրաքանչյուրը
LIFEՔաղաքավարություն դրսևորելը դժվար չէ, ուղղակի պետք է հարգանք դրսևորել Ձեր և Ձեր շրջապատի նկատմամբ:
1. Երբեք մի գնացեք հյուր առանց զանգելու. պատկերացրեք, որ Ձեր տուն են եկել շատ անսպասելի, հնարավոր է որ Դուք դեռ քնած եք, խալաթով եք կամ նոր եք լոգանք ընդունել և սրբիչով եք. սա շատ տհաճ է: Մի բրիտանուհի, երբ անսպասելի հյուրեր էին գալիս, նա արագ հագնում էր կոշիկ և վերցնում էր հովանոց: Եթե հյուրերը հաճելի մարդիկ էին նա ասում էր. «Ինչ լավ է, ես էլ հենց նոր եկա», իսկ եթե նա չէր ուզում հյուրընկալել նրանց ապա ասում էր «Ցավոք ես պետք է գնամ:»
2. Հյուրերի ներկայությամբ կամ գրասենյակում անձրևանոցը չպետք է չորացնել բաց վիճակում, այն փաթաթեք և կախեք ինչ որ տեղ:
3. Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ աթոռի նստատեղին. եթե փոքր պայուսակ է դրեք սեղանին, իսկ եթե մեծ է, ապա կախեք աթոռից:
4. Տղամարդը երբեք չպետք է վերցնի կնոջ պայուսակը. սակայն կարող է վերցնել նրա վերարկուն և կախել կախիչից:
5. Եթե երեխան առանձին սենյակ է տեղափոխվել, ապա նրա սենյակ մտնելիս թակեք դուռը, և նա էլ նույնը կանի ձեր սենյակ մտնելիս
6. Ռեստորանում վճարում է նա, ով հրավիրել է. օրինակ եթե կինը հրավիրել է իր գործընկերոջը («Հրավիրում եմ ռեստորան»), ապա պետք է վճարի կինը, իսկ եթե ուղղակի առաջարկել է (Արի ռեստորան գնանք), ապա ամեն մեկն իր համար է վճարում:
7. Տղամարդը միշտ առաջինն է մտնում վերելակ, սակայն առաջինը դուրս է գալիս նա, ով մոտ է դռանը:
8. Ավտոմեքենայում ավելի պատվաբեր տեղ է ետևի նստատեղը: Եթե կինը վարորդի հետ մենակ է ապա նստում է ետևում, եթե բացի վարորդից կա ևս մեկ տղամարդ, ապա նա նստում է կնոջ կողքին և իջնելիս օգնում է նրան:
9. Բոլորի մոտ ասել, որ դիետա եք պահում, դա հիմարություն է: Մի հրաժարվեք տան տիրուհու առաջարկաց ուտեստից, վերցնելով փոքր չափաբաժին մի մոռացեք գովել տիրուհու խոհանոցային ունակությունները, այս դեպքում կարող եք անգամ չփորձել ուտեստը:
10. Կինոթատրոնուն կամ թատրոնում շարքով անցնելիս պետք է դեմքով դեպի հանդիսատեսը լինեք, և առաջինը պետք է անցնի տղամարդը:



