Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագրին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական Տնտեսական Միության և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծին և այն ներկայացրել Պետդումայի վավերացմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:
«Համաձայնագիրն ամրագրում է կողմերի փոխադարձ պարտավորությունները՝ հեշտացնելու ապրանքների մուտքը շուկաներ»,- նշված է փաստաթղթում:
Համաձայնագիրն ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Վիետնամի կառավարությունների ղեկավարները՝ Ղազախստանում 2015 թվականի մայիսի 29-ին տեղի ունեցած միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



