ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վիեննայում կքննարկեն ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը
INTERNATIONAL NEWSԵԱՀԿ Մինսկի խումբը առաջիկա շաբաթվա ընթացքում Վիեննայում հերթական նիստը կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով կազմակերպությունում ի ր աղբյուրը:
«Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրումը և հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի դերը՝ Վիեննայում հաջորդ շաբաթվա ընթացքում պարբերաբար ընթացող խորհրդակցությունների շրջանակներում կրկին կհավաքվեն եռանախագահները, ովքեր, ինչպես ակնկալվում է, Մինսկի խմբի անդամ մյուս երկրներին կտեղեկացնեն տիրող իրավիճակի և հետագա քայլերի մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն անցել է գործընկերների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցությունների: «Հետևում ենք իրավիճակի զարգացմանը»,- նշել է Զախարովան:
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որտեղ նախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Մինսկի խմբի անդամ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրի գորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:



