Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարաների հետ քննարկել է ԼՂ իրավիճակի սրման հարցը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը:Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Կոչ է արվել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության տարածքում ուժի կիրառումը դադարեցնե լու ուղղությամբ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գ րիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:



